Ֆինանսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
HSBC Հայաստանը «Լավագույն ԿՍՊ բանկ» և «Բազմազանություն և ներառականություն խթանող լավագույն բանկ»․ Euromoney ամսագրի 2023 թ․-ի Գերազանցության մրցանակաբաշխություն
31/10/2023 15:31
Կիսվել

HSBC Հայաստանը «Լավագույն ԿՍՊ բանկ» և «Բազմազանություն և ներառականություն խթանող լավագույն բանկ»․ Euromoney ամսագրի 2023 թ․-ի Գերազանցության մրցանակաբաշխություն

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) արժանացել է հեղինակավոր Euromoney ամսագրի 2023թ.-ի Գերազանցության երկու  մրցանակներին։ Բանկը հաղթող է ճանաչվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ոլորտում իրականացրած աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի բանկային ոլորտում բազմազանության և ներառականության խթանմանն ուղղված ջանքերի համար։

«Euromoney» առաջատար պարբերականը կազմակերպում է ամենամյա մրցանակաբաշխություն՝ պարգևատրելով գերազանցության մրցանակներով ամենահեղինակավոր բանկերին և բանկիրներին։

Այս տարի HSBC Հայաստանին շնորհվել են մրցանակներ հետևյալ անվանակարգերում․

  • Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում
  • Բազմազանություն և ներառականություն խթանող լավագույն բանկ Հայաստանում

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն, ինչպես նաև բազմազանության և ներառականության ապահովումն այն առանցքային սկզբունքներից են, որոնցով առաջնորդվում է HSBC Հայաստանը հաճախորդներին սպասարկելիս, համայքներին աջակցելիս և միմյանց հետ հաղորդակցվելիս։

«Հայաստանում հիմնադրման առաջին իսկ օրերից մենք պարտավորություն ենք ստանձնել ներդրում ունենալու մեր հաճախորդների, գործընկերների և համայնքի բարեկեցության ապահովման գործում: Այս համատեքստում, որպես գործատու մենք ձգտում ենք յուրաքանչյուր աշխատակցի համար ստեղծել նպաստավոր միջավայր գնահատված և հարգված զգալու համար՝ խթանելով բազմազանությունն և ներառականությունն աշխատավայրում։ Իբրև կորպորատիվ սոցիալական պատասխանատու կազմակերպություն, մենք ձգտում ենք նաև ԿՍՊ ծրագրերի միջոցով նշանակալից և տևական ներդրում ունենալ համայնքների կյանքում», – ասաց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։

«Մեզ համար պատիվ է նման հեղինակավոր ամսագրի կողմից արժանանալ մրցանակների, հատկապես ԿՍՊ և բազմազանության և ներառականության ոլորտներում, քանի որ դրանք այն սկզբունքներն են, որոնք, որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն, մենք համարում ենք մեր ինքնության անբաժանելի մաս։ Ներկա մարտահրավերներով լի ժամանակաշրջանում այս մրցանակներն էլ ավելի արժեքավոր են մեզ համար, քանի որ քաջալերում են գործել ավելի ակտիվ, սահմանել ավելի բարձր նշաձողեր և նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը»։

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:

«ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան» ՓԲԸն հիմնադրվել է 1996թին։ Բանկը ԷյչԷսԲիՍի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ ԷյչԷսԲիՍի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2023 թ.-ի սեպտեմբերի 30ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ ԷյչԷսԲիՍի Բանկ ՓիԷլՍի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75