
ԱՄՆ-Ն ՍԿՍՈՒՄ Է ՔԱՆԱԿԱԿԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԱՄՆ-ում մեկնարկում է քանակական թուլացման նոր ծրագիր (QE3): Ինչպես ծրագրի մեկնարկն ազդարարելիս պարզաբանել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն՝ այս նոր ծրագիրն ուղղված է երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանն ու ամերիկյան տնտեսության դիրքերի ամրապնդմանը և հաստատվել է ոչ ուղղակիորեն միայն պարտատոմսեր գնելու նպատակով:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ամսական կգնի 40 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով հիփոթեքային պարտատոմսեր: