Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԱՄՀ-Ն ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱԾ ՑՈՒՑՆԻՇՆԵՐՈՎ
19/09/2012 10:28
Կիսվել

ԱՄՀ-Ն ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱԾ ՑՈՒՑՆԻՇՆԵՐՈՎ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի հաջող ընթացքի կապակցությամբ. «Կարևոր է, որ մենք ամբողջությամբ կատարում ենք մեր բյուջետային պարտավորությունները: Բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր է, քան ծրագրել էինք, գնաճը գտնվում է ծրագրված, նույնիսկ մի քիչ ցածր գնաճային ցուցանիշի ներքո, տնտեսական աճն ավելի շատ է, քան պլանավորել էինք»:

Մարկ Հորթոնը ՀՀ վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ: «Այս առաքելությունը երկու նպատակ էր հետապնդում` քննարկումներ անցկացնել տնտեսական քաղաքականության վերաբերյալ և իրականացնել մեր ծրագրի 5-րդ` հերթական ամփոփիչ ստուգումը: Դուք շեշտադրեցիք դրական զարգացումները, և մենք համակարծիք ենք: Ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել կառավարության և Կենտրոնական բանկի մեր գործընկերներին աշխատանքի համար` հատկապես տնտեսական աճի ցուցանիշի առումով, որը կանխատեսվածից ավելի բարձր է` հաշվի առնելով ոչ բարենպաստ զարգացումները տարածաշրջանում և աշխարհում: Բյուջեի կատարողականը նույնպես տպավորիչ է, հատկապես եվրոպական երկրների և ձեր հարևան պետությունների համեմատ: Ի գիտություն ենք ընդունում նաև այն կարևոր հանգամանքը, որ գնաճի ցուցանիշն այս պահին ցածր է»,- ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը: Նա հավելել է, որ թեև մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվել, այդուհանդերձ, դեռ այդ ուղղություններով անելիքներ կան:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակական բարեփոխումներին:

Մասնավորապես, 2013 թ. հունվարի 1-ից ներդրվելու է նոր համակարգ, որի համաձայն տնտեսվարողները պետք է եկամտահարկի բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ինչն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ֆիզիկական շփումների էական կրճատմանը և ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը:

Հանդիպման ընթացքում արծարծվել է նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6