Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
03/11/2023 19:22
Կիսվել

Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին

Հայաստանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի շուրջ քննարկումների ֆոնին չափազանց կարևոր է հավասարակշռված հեռանկար ապահովելը։ Վերջին շրջանում մամուլը կենտրոնացել է այնպիսի վիճակագրության վրա, որը կարող է թյուր պատկերացում ստեղծել ոլորտի կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, մասնավորապես Հայաստանի տնտեսության խոշոր խաղացող՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի (գրանցված ապրանքանիշ՝ VBET, նախկինում՝ Vivaro) դեպքում, որն, ի դեպ, ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է:

Քննադատները պնդում են, որ նախկինում կարգավորող օրենսդրությունը սահմանափակ արդյունքներ է տվել։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է առհասարակ հրաժարվել ոլորտը կարգավորելու բոլոր փորձերից։ Աշխարհի շատ երկրներ բախվել են նմանօրինակ մարտահրավերների և գտել են հաջող լուծումներ՝ խթանելով պատասխանատու ժամանցը։ Հայաստանը կարող է դասեր քաղել միջազգային լավագույն փորձից՝ պատասխանատու ժամանցը որպես նորմ սահմանելու ուղղությամբ և գործակցել շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ Բադալյան եղբայրների հետ, որոնք զրոյից են կերտել ինդուստրիան ՀՀ-ում։

Եթե Բադալյան եղբայրներին հաջողվում է կարգավորող օրենսդրության շրջանակներում ոլորտային բիզնեսներ վարել Կյուրասաոյում, Մալթայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում և Դանիայում, ապա ինչու՞  այդ երկրներում ձեռք բերված իրենց հսկայական փորձն ու գիտելիքը չկիրառել նաև հայաստանյան շուկայում։ Ինչու՞ անտեսել այն փաստը, որ ոլորտի ակտիվությունները նախատեսված են 21-ից բարձր տարիքի չափահաս մարդկանց համար։ Ինչու՞ չխոսել չափահասների շրջանում պատասխանատու ժամանցի և սեփական որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու մասին։

«Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հիմնադիր Բադալյան եղբայրները Հայաստանի օրենսդրության և կանոնակարգերի շրջանակներում ստեղծել են լայն ճանաչում ունեցող միջազգային բիզնես, որը հարստացրել է Հայաստանի տեխնոլոգիական լանդշաֆտը։ Միայն 2022թ․ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրած SoftConstruct ընկերությունների խումբը պետբյուջե է փոխանցել 10,825,009,048 դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ, իսկ 2023թ․ առաջին երեք եռամսյակների ընթացքում պետբյուջե են փոխանցվել 8,724,858,577 դրամի հարկեր, տուրքեր ու պարտադիր վճարներ։

Անշուշտ, «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն ավելին է, քան տեխնոլոգիան ու ժամանակակից գիտելիքը. ընկերության հիմնադիրները երկու տասնամյակ շարունակ աջակցում են գյուղատնտեսությանը, սպորտին, մեդիա ոլորտին, մշակույթին և այլ ոլորտների:

Բադալյան եղբարների կողմից տեխնոլոգիական հենքի վրա ստեղծված ընկերությունների խմբում այսօր աշխատում են 6000 արհեստավարժ մասնագետներ՝ ՀՀ-ում ամենաբարձր աշխատավարձերով։ Ընդ որում՝ 80%-ն աշխատում է Հայաստանում, վճարում է հարկեր, և մասնագիտական առումով պահանջված է հենց իրենց հայրենիքում։ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ -ում կուտակված գիտելիքի ու փորձի շնորհիվ է, որ ընկերության արդեն նախկին աշխատակիցները 10 նոր տեխնոլոգական ընկերություններ են հիմնել։

Բադալյան եղբայրներն ասոցացվում են Հայաստանում տեխնոլոգիական առաջընթացը նախաձեռնելու հետ և իրենք են միևնույն լեզվով խոսում միջազգայնորեն պահանջված այնպիսի մասնագետների հետ, որոնց փորձառությունը մեծ է web3, արհեստական բանականության, թոքենիզացիայի, NFT-ների, բլոկչեյնի ու մետա-աշխարհի ուղղություններում։

Եզրափակելով՝ նշենք, որ պետական կարգավորման և բիզնես պրակտիկայի միջև հավասարակշռություն հաստատելը կարևոր է: Ժամանակն է ոչ միայն խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին, այլև օգնել անհատներին հասկանալ անպատասխանատու որոշումների ռիսկերը։ Հայաստանն ունի պատասխանատու խաղային պրակտիկա վարելու և բարգավաճող, հավասարակշռված ոլորտ ունենալու ներուժ, որը ձեռնտու է բոլոր շահագրգիռ կողմերին։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11