Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
30 տարի բեմում. Վիվա-ՄՏՍ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի գործընկերությունը շարունակվում է
06/11/2023 16:22
Կիսվել

30 տարի բեմում. Վիվա-ՄՏՍ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի գործընկերությունը շարունակվում է

Կայացել է միջազգային մրցույթների դափնեկիր, «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը: Իր տեսակի մեջ եզակի երգչախումբը ներառական է. երգիչներից շատերը սայլակավոր են կամ այլ տեսակի հաշմանդամություն ունեն:  Ստեղծագործական կայացման երկար ուղի անցած երգչախումբը ստեղծվել է երեսուն տարի առաջ՝ սայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդկանց հոգեբանական ռեաբիլիտացիան  ապահովելու համար:

Արդեն այսօր  «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս»-ը երկրում մեծ ճանաչում ունի: Երեք տասնամյակի ընթացքում «Փարոս»-ը կամերային երաժշտությունը լավագույն կերպով է ներկայացրել Հայաստանի և արտերկրի մեծ բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Վատիկան, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան)՝ դրսևորելով բարձր պրոֆեսիանոլիզմ և խնդիրները երաժշտությամբ հաղթահարելու կամքի ուժ: «Փարոս»-ն իր օրինակով լիարժեք ապրելու և ստեղծագործելու պատգամ է հղում հաշմանդամություն ունեցող անձանց. արվեստը ոչ միայն ինքնադրսևորվելու հնարավորություն է, այլև ապրեցնելու ուժ  ունի:

«Մեր ստեղծագործական նվաճումները անհնար կլինեին առանց աջակիցների։ Դրա վառ ապացույցն է 2011թ.-ին Բրատիսլավայում կայացած «Musica Sacra» միջազգային մրցույթում «Փարոս»-ի հաղթանակը, որն արձանագրվեց, երբ երգչախմբի գլխավոր գործընկերոջ դերը ստանձնեց Վիվա-ՄՏՍ–ը։ Այդ հաջողությանը հաջորդեցին Երգչախմբերի համաշխարհային խաղերին «Փարոս»-ի նվաճած արծաթե 4 մեդալները (2014 և 2016թթ.) և հետագա բազմաթիվ պատասխանատու ելույթներն ու հյուրախաղերը», – ասել է «Ունիսոն» ՀԿ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը։

«Փարոս»-ի հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Խումբը կատարել է Կոմիտա­սի, Մ. Եկմալյանի, Հ. Օդաբաշյանի, Գ. Օրբանի և այլ հեղինակների ստեղծագործություններից, հնչել է նաև Կ. Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» օրատորիայի ֆինալը։ Համերգին մասնակցել են օպերայի սիմֆոնիկ նվագախումբը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, «Արևային զանգակները», Արցախի պետական երգչախումբը և Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը։

«Փարոս»-ի հոբելյանական համերգը կազմակերպվել է Արցախից բռնի տեղահանված, հաշմանդա­մություն ունեցող մեր հայրենակիցներին աջակցելու համար:

«Փարոս» կամերային երգչախումբը հիմնադրվել է 1993 թ.-ին: 2002թ.-ից «Փարոսը» գործում է հաշմանդա­մություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ին կից: 2011 թվականից «Փարոս» կամերային երգչախմբի Գլխավոր գործընկերն է Վիվա-ՄՏՍ-ը։ Երգչախմբին մշտական աջակցություն են ցուցաբերում «Փարոս» հիմնադրամը, Քուլհանջյան – Շտրաուխ ընտանիքը (ԱՄՆ) և Հայկական Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Ունիսոն» ՀԿ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանին 077 77 42 77 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11