Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Շվեյցարիան հստակ գործողություններ է սահմանում Հայաստանում մարդասիրական օգնությունը 1.5 մլն. շվեյցարական ֆրանկով ավելացնելու նպատակով
06/11/2023 16:38
Կիսվել

Շվեյցարիան հստակ գործողություններ է սահմանում Հայաստանում մարդասիրական օգնությունը 1.5 մլն. շվեյցարական ֆրանկով ավելացնելու նպատակով

Շվեյցարիան մեծացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական անձանց ՝ անհապաղ հատկացնելով 1.5 միլիոն շվեյցարական ֆրանկ, որը կբաշխվի տեղում հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև:

Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում ավելի քան 100 000 մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան՝ անվտանգություն, սնունդ, ապաստան և հետագայում ապրուստի միջոցներ գտնելու համար։ Միջազգային հանրությունը, Հայաստանի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը գործադրում են բոլոր ջանքերը այդ մարդկանց ընդունելու և աջակցելու համար հնարավոր լավագույն պայմաններ ստեղծելու նպատակով, հատկապես գալիք ձմռան հետ կապված։

Ծայրահեղ այս իրավիճակին արձագանքելու նպատակով Շվեյցարիան  1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու նախնական որոշումներ է կայացրել՝ տեղում մարդասիրական գործողություններին համակողմանի  աջակցելու համար։ Երեք առանցքային դերակատարների, այն է՝ ՊՀԾ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի և  ԿԽՄԿ-ի միջև հավասարապես  բաշխված միջոցներն ուղղելու են փախստականների կենսական կարիքների բավարարմանը։ Հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ բոլոր երեք միջոցառումներն ուղղված կլինեն փախստականների տեղավորմանը, պարենային անվտանգության բարելավմանը և տնտեսական կայունության բարձրացմանը։

ՄԱԿ-Ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Շվեյցարիայի կողմից տրամադրվող 500 000 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհը կօգտագործի Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «REBCA» (Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում) ծրագիրն ընդլայնելու համար, որը մեկնարկել է դեռևս 2022թ․ նոյեմբերին։ Լրացուցիչ միջոցների հաշվին «REBCA» ծրագիրն առաջնահերթ ուշադրություն է դարձնելու Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղական բնակավայրերում բնակություն հաստատած առավել խոցելի փախստականներին, ինչպես նաև նրանց հյուրընկալող ընտանիքներին՝ նրանց տրամադրելով անհապաղ մարդասիրական, հոգեսոցիալական  և տնտեսական աջակցություն։ Ծրագրի շրջանակներում կստեղծվեն նաև ինտեգրման մեխանիզմներ՝ դիմակայունությունը բարձրացնելու նպատակով։

500 000 շվեյցարական ֆրանկի չափով ներդրումը ՄԱԿ-ի Փախստականների արձագանքման ծրագրում (ՓԱԾ, RRP) հաստատվել էր հոկտեմբերի սկզբին, որի շրջանակներում գլխավոր գործընկեր է հանդիսանում ՄԱԿ-ի ՓԳՀ-ն։ ՓԱԾ-ը կամրապնդի ՄԱԿ ՓԳՀ-ի արտակարգ գործողությունները՝ օժանդակելու փախստականներին ընդունելուն և դիմակայունությունը բարձրացնելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին։  Որպես լրացուցիչ միջոց՝ հաղորդակցության և տվյալների վերլուծության ապահովման նպատակով ՄԱԿ-ի համապատասխան կազմակերպությունների համար հատկացվել է շվեյցարացի փորձագետ։

500 000 շվեյցարական ֆրանկի չափով վերջին մասը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համատեղ աշխատանքների իրականացմանը, որոնք տրամադրում են հրատապ հոգեսոցիալական և տնտեսական օժանդակություն։ ԿԽՄԿ-ն շարունակելու է աջակցել  նաև Հայաստանի իշխանություններին՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու անհետ կորածների ընտանիքներին։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն 2023 թվականին ԿԽՄԿ-ին՝ տարածաշրջանում իր գործունեությունն իրականացնելու նպատակով արդեն իսկ հատկացված մեկ միլիոն շվեյցարական ֆրանկի չափով ֆինանսավորման։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69