Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿԱՄՅԱ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳԻՐԸ
20/09/2012 11:00
Կիսվել

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿԱՄՅԱ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳԻՐԸ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ամփոփիչ համաժողով` նվիրված ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆինլանդիայի Հանրապետության «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ինստիտուտի հետ համատեղ և ԵՄ հովանավորությամբ իրականացված «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի ավարտին:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, ՀՀ կողմից ծրագրի ղեկավար Կարինե Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ,գործառնական բաժինների ղեկավար Ժան-Կրիստոֆ Գայրանը, Ֆինլանդիայի Հանրապետության «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչ, ԵՄ կողմից ծրագրի ղեկավար Ռեյո Լինդը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային փորձագետներ, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Ծրագրի համակարգող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանն իր ելույթում շնորհավորեց բոլորին ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, Ֆինլանդիայի «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ինստիտուտին և ծրագրի փորձագետներին արդյունավետ համագործակցության համար: Նա նշեց, որ երկու տարվա ընթացքում համատեղ ջանքերով հաջողվեց հասնել լուրջ արդյունքների` դրական փոփոխություններ արձանագրելով Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի նախագծման և դրանց ազդեցությունների գնահատման գործընթացում:

«Այս ծրագիրն, ըստ էության, ուղղված էր Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի նախագծման և դրանց ազդեցության գնահատման կարողությունների և հմտությունների զարգացմանը, փորձառության ձեռքբերմանը, կարգավորման ենթակա հիմնախնդիրենրը բացահայտելու ու դրանց հնարավոր լուծումների այլընտրանքները գտնելու և լավագույն տարբերակն ընտրելու ունակությունների կատարելագործմանը, ինչը, կարծում եմ, որոշ չափով հաջողվեց շնորհիվ ծրագրի իրականացման ընթացքում պարբերաբար Հայաստան ժամանած փորձագետների, որոնք իրենց գիտելիքն ու փորձը փոխանցեցին Հայաստանի գործընկերներին, նաև աջակցեցին «Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգի» և իրավական ակտերի ազդեցության գնահատման ձեռնարկի մշակմանը», – նշեց Կարինե Մինասյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Կրիստոֆ Գայրանը նույնպես հայտնեց իր երախտագիտությունը Հայաստանում կարգավորիչ դաշտը բարելավելու ուղղությամբ իրականացված ջանքերի համար:

Համաժողովի ընթացքում Հայաստանի և միջազգային փորձագետները ներկայացրեցին «Կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակված իրավական ակտերի ազդեցության գնահատման ձեռնարկը, որով սահմանվում են իրավական ակտերի կիրարկումից առաջացող հետևանքների գնահատման համար նախատեսված ստուգաթերթերը և գնահատման ընդհանուր մեթոդական ցուցումները:

Մասնակիցները շահագրգիռ քննարկում ծավալեցին Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման գործող համակարգի հիմնախնդիրների և ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման աշխատանքների արդյունավետության բարձրացման հնարավորությունների շուրջ: Համաժողովի քննարկման առարկա դարձան նաև «ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգից» բխող միջոցառումների ընթացքը և ծրագրի ավարտից հետո այդ միջոցառումների շարունակականության ապահովման հնարավորությունները, որոնք պետք է իրականացվեն կարողություններ և հմտություններ ձեռք բերած քաղաքացիական ծառայողների անմիջական մասնակցությամբ:

Համաժողովի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանն իր ամփոփիչ խոսքում հավաստիացրեց, որ այսուհետ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: 

Նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգը` բիզնեսի վարման համար բարելավված իրավական դաշտի ապահովման միջոց «Աջակցություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում /Ստանդարտ ծախսերի մոդել» ԵՄ Թվինինգ ծրագիրը մեկնարկեց 2010թ. փետրվարին: Ծրագիրն ուղղված էր նորմատիվ իրավական ատկերի կիրարկման արդյունքում ազդեցության գնահատմանը, գործարարության համար վարչարարական բեռի հաշվարկմանը և դրա նվազեցմանը: Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման իրավական հիմքը դրվել է դեռևս 2008 թվականին, երբ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեցին և սահմանվեց իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացման պարտադիր պահանջը: Այս դրույթը փաստացի իրավական ուժ է ստացել 2011 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով սահմանված ժամկետի: Սրանով էլ, ըստ էության, պայմանավորվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջին Թվինինգ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:

Թվինինգ ծրագրի իրականացման 2 տարվա ընթացքում կատարվել է հետևյալ աշխատանքը.

– ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գործարար միջավայրի բարելավման և Առևտրի և շուկաների կարգավորման վարչությունները վերլուծել և ազդեցության գնահատական են տվել շուրջ 580 օրենքների և ՀՀ կառավարութան գործողությունների տարեկան ծրագրում ներառված որոշումների նախագծերի:

– Իրականացվել է պետական մարմիններին տեղեկատվություն ներկայացնելու պահանջի վարչարարական բեռի հաշվարկման պիլոտային հետազոտություն` տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար:

– Հայաստան ժամանած կարճաժամկետ փորձագետներն իրենց գիտելիքներն ու փորձառությունն են փոխանցել Հայաստանում իրենց գործընկերներին` աջակցելով «ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգի» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի նիստի N 51 արձանագրային որոշում) և իրավական ակտերի ազդեցության գնահատման ձեռնարկի մշակմանը:

– Կարողությունների զարգմացման և փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել է Հայաստանի քաղաքացիական ծառայողների ոսուցողական այցը ծրագրի իրականացման տեխնիկական աջակցություն ցուցաբերող Ֆինլանդիայի Հանրապետություն և Էստոնիա:

– Մշակվել և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացվել կարգավորման ազդեցության գնահատման վերապատրաստումների ծրագիրը, որով, սկսած 2013թ.-ից, կվերապատրաստվեն նորմատիվ իրավական ատկերի մշակման և ազդեցության գնահատման աշխատանքներում ներգրավված մասնագետները:

Նորմատիվ իրավական ակտերի նախագծման ժամանակ դրանց կիրարկման արդյունքում հնարավոր տնտեսական, սոցիալական, մրցակցության, բնապահպանական, բյուջետային, առողջապահական և հակակոռուպցիոն բնագավառներում ազդեցության գնահատման, ինչպես նաև վարչարարական բեռի հաշվարկման գործիքաշարի կիրառման շրջանակների ընդլայնումը և խորացումը կօգնի ավելի թափանցիկ դարձնել վարչարարական կանոնակարգերը և ունենալ կիրառելի օրենքներ` ներդրողների համար որոշակիորեն բարձրացնելով Հայաստանի գրավչությունը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75