Կրիպտո

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Binance Pay-ը կհամագործակցի Ֆինտեխի հետ CardB նախագծի շրջանակում
07/11/2023 18:15
Կիսվել

Binance Pay-ը կհամագործակցի Ֆինտեխի հետ CardB նախագծի շրջանակում

Binance Pay-ը՝ կրիպտոարժույթով վճարային ծառայությունը,խ հայտարարում է Ֆինտեխ նախագծի CardB-ի հետ համագործակցության մասին, որը հնարավորություն է տալիս վիրտուալ թողարկել և լիցքավորել  կրիպտոարժույթով վճարային քարտ: Կրիպտոարժույթի քարտի թողարկումը հասանելի է Binance-ի օգտատերերին Ուկրաինայից, Հայաստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, Թուրքմենստանից, Ղրղզստանից:

Այս համագործակցությունը զգալիորեն ընդլայնում է օգտատերերի՝ կրիպտոարժույթի միջոցով առօրյա գնումներ կատարելու կարողությունը՝ առաջ մղելով Binance-ի նպատակը՝ հնարավորություն տալ բոլորի համար ֆինանսական ազատություն և խթանել թվային ակտիվների գլոբալ ընդունումը:

Վիրտուալ կրիպտոարժույթի քարտ թողարկելու համար օգտատերերը պետք է ունենան Binance հաշիվ, տեղադրեն CardB բջջային հավելվածը և հետևեն հետագա հրահանգներին: Օգտագործողները կարող են ընտրել ամենահարմար սակագինը 3 առաջարկներից՝ կապույտ, բրոնզե և ոսկե: Կապույտ սակագնով թողարկված քարտը սպասարկվում է անվճար: Բրոնզե և ոսկի սակագներով քարտից օգտվելու ամսական վճարը յուրաքանչյուր ակտիվ քարտի համար կազմում է 0,99 դոլար: Քարտի համալրման առավելագույն գումարը համարժեք է 5000 ԱՄՆ դոլարին մեկ քարտի համար և 15 000 ԱՄՆ դոլարին՝ ամսական մեկ օգտագործողի համար Gold սակագնով (խթանման ժամանակահատվածում): Քարտի համալրումը հնարավոր է միայն Binance Pay-ի միջոցով: Օգտատերերը կարող են օգտագործել ցանկացած կրիպտոարժույթ, որն ապահովում է Binance-ը, իսկ փոխակերպումը ֆիատ արժույթի կատարվում է ավտոմատ: Կրիպտոարժույթի CardB վիրտուալ վճարման քարտը կարող է ավելացվել նաև Samsung Pay-ին և Apple Pay-ին:

Որպես գործընկերության մաս, Binance Pay-ը և CardB-ն ներկայացրել են հատուկ սահմանափակ ժամանակով առաջխաղացման հնարավորություն: Այսօրվանից` 2023 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2024 թվականի փետրվարի 5-ը, Binance Pay-ի միջոցով վիրտուալ CardB կրիպտոարժույթով վճարային քարտի ստեղծումն ու համալրումը կարժենա 0,99 դոլար համարժեք վճար և ոչ մի հավելավճար Binance-ից կամ CardB-ից: Օգտատերերը կարող են ընտրել իրենց հարմար սակագինը և օգտվել քարտից ընտրված բաժանորդագրությանը համապատասխան:

«CardB-ի հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է Binance-ի օգտատերերին Binance Pay-ի միջոցով կրիպտոարժույթներով անսահմանափակ վճարման տարբերակներ տրամադրելու ուղղությամբ», – ասել է  Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ղեկավար Կիրիլ Խոմյակովը: «Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է ունենան լիարժեք վերահսկողություն և հասանելիություն իրենց ֆինանսներին ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Մենք, իր հերթին, կշարունակենք աշխատել՝ ստեղծելու նորարարական ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք հեշտացնում են կրիպտոարժույթների օգտագործումը և ընդունումը՝ ապահովելով ֆինանսական ազատություն Binance-ի օգտատերերի համար»:

Ինչպես պատվիրել վիրտուալ վճարային քարտ CardB հավելվածում և հիմնական խորհուրդներ քարտից օգտվելու վերաբերյալ, կարդացեք բլոգում։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84