Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
24/09/2012 16:09
Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցության ժամանակ հանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անավարտ շենք–շինությունների գույքագրում և ներկայացնել այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն: Քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքների դադարեցում: «Արդեն երկար ժամանակ է, ինչ այդ տարածքները գտնվում են բարձիթողի վիճակում և ավելորդ անհարմարություններ են ստեղծում: Մենք պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցները մեր քաղաքացիների հարմարավետ տեղաշարժի, ինչպես նաև մայրաքաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ապահովման նպատակով»,-  նշել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի 2013 թվականի բյուջետային գործընթացին անդրադառնալով` քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել տեղական եկամուտների ավելացման հնարավորությունների, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմների, ինչպես նաև բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես, հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել նաև «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» կիրարկվող նոր օրենքով ավտոկայանատեղիների համար տեղական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով իրականացվում է ուժեղացված հսկողություն: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նոր ավտոբուսների շահագործման հետ կապված քաղաքապետը հանձնարարել է շարունակել ավտոբուսների վարորդների թափուր աշխատատեղերի և աշխատանքային լրացուցիչ պայմանների մասին ծանուցումը;

«Մեր համաքաղաքացիները հաճախ բարձրացնում են աշխատատեղերի բացակայության  հետ կապված հարցեր: Երևանի քաղաքապետարանի ենթակայության սանմաքրման և  կանաչապատման ձեռնարկություններում, ինչպես նաև ավտոբուսների շահագործումն ապահովելու համար այսօր մենք ունենք պահանջվող մասնագետների թափուր հաստիքներ: Ուստի պետք է ձեռնարկենք համապատասխան բոլոր միջոցները այդ աշխատատեղերի, ինչպես նաև առաջարկվող պայմանների մասին բնակչությանն իրազեկելու համար»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ մեկնարկել են հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի ծրագրային մշակման աշխատանքները, զուգահեռաբար դիտարկվում է կանգառասրահներում WiFi համակարգի ապահովման հնարավորությունը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ավարտական փուլին է մոտենում մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված վերգետնյա 7 հետիոտնային անցումների կառուցումը:

Քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից գույքահարկի հետ կապված խնդիրների պարզաբանման, ինչպես նաև դիմումների ընդունման նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ կընդլայնվեն «Մեկ պատուհան» համակարգի ծառայությունները:

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» և «Գարեգին Նժդեհ» կայարանների հարակից տարածքներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել նախագիծ–նախահաշիվ և համապատասխան քայլեր ձեռնարկել այդ աշխատանքներում հանրավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են հոկտեմբերի 14-ի «Էրեբունի–Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նախատեսվող միջոցառումների ծրագրի վերաբերյալ և ցանկության դեպքում ապահովել հասարակական կառույցների և քաղաքացիների մասնակցությունը:

Շարունակվում է «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը: Քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատակով տվյալ տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում  շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, այդ թվում նաև տարբեր մարզաձևերի առաջնություններ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6