Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 10 ամսում աճել է 16.2%-ով
Վրաստանի արտաքին առևտրի ծավալն այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմել է 17.7 միլիարդ դոլար, ինչը 16.2%-ով գերազանցում է 2022 թվականի նույն ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Եվ այսպես, արտահանումը կազմել է 5.1 միլիարդ դոլար՝ 12.5% աճով, ներմուծումը`12.6 միլիարդ դոլար՝ 17.8% աճով։ Բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 7.5 միլիարդ դոլար, որը հավասար է ընդհանուր առևտրաշրջանառության 42.6%-ին։