Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
LHV բանկի հիմնադիրն ունի 470 մլն դոլարի Ethereum, սակայն կորցրել է իր անձնական բանալին
15/11/2023 11:39
Կիսվել

LHV բանկի հիմնադիրն ունի 470 մլն դոլարի Ethereum, սակայն կորցրել է իր անձնական բանալին

Էստոնական LHV բանկի հիմնադիր Ռեյն Լոհմուսը հսկայական 250,000 ETH-ի սեփականատեր է, որի այժմյան արժեքը կազմում է 470 մլն դոլար: Միայն մեկ խնդիր կա՝ նա այլևս չունի կրիպտոդրամանպանակի բանալիներ։

Լոհմուսն անցյալ ամիս էստոնական լրատվամիջոցներին հայտարարել է, որ ինքը մեծ ջանքեր չի գործադրել միջոցները վերականգնելու համար, բայց պատրաստ է վճարել նրան, ով կարող է անել այդ իր փոխարեն:

Փետրվարին Coinbase-ի տնօրեն Քոնոր Գրոգանը բացահայտել է Ethereum-ի դրամապանակ՝ մոտ 470 մլն դոլար արժողությամբ, որը անշարժ է մնացել բլոկչեյնի ստեղծումից ի վեր:

Նոյեմբերի 6-ին X-ի (Twitter) թարմացումներում Քոնորը բարձրաձայնեց Լոմուսի մեկնաբանությունները վերջերս տված հարցազրույցում՝ 470 մլն դոլար արժողությամբ թակարդում գտնվող ETH-ի վերաբերյալ:

«Առեղծվածը բացահայտվեց։ Ցավոք, Լոհմուսը կորցրել է իր բանալիները և չունի որևէ հասանելիությունն իր միլիոններին: Եթե դուք կարող եք օգնել նրան ինչ-որ կերպ վերականգնել դրանք, նա պատրաստ է կիսել դրանք ձեզ հետ», – գրել է Գրոգանը:

«Ես չեմ կարող միայնակ լուծել այդ հարցը։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է, պատրաստ եմ ընդունել ցանկացած առաջարկ։ Ինձ համար շատ սովորական է գաղտնաբառերը կորցնելը», – ասաց նա՝ հավելելով, որ ֆոնդերի հասանելիությունը կորցնելը բլոկչեյն համակարգերի «թույլ կետն է»:

Ընդհանուր առմամբ, Լոհմուսի ETH գնումը կազմել է 75,000 դոլար, քանի որ ETH-ի գինը մեկնարկի պահին կազմում էր մոտ 30 ցենտ:

2021թ․ նոյեմբերի 10-ին ETH-ի գնի գագաթնակետին՝ մոտ 4900 դոլար, Լոհմուսի դրամապանակն արժեր 1,22 մլրդ դոլար:

Լոհմուսի դրամապանակն այսօր դեռևս ունի տպավորիչ 628,757% շահույթ և, ըստ Գրոգանի փետրվարի X գրառման, ունեցել է 6,5 մլն դոլար արժողությամբ airdrop-ներ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2