Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼՂՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
28/09/2012 12:01
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼՂՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը:

Անդրադառնալով նախկին կառավարության կատարած աշխատանքներին՝ Բակո Սահակյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որի մասին են վկայում 2007-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները եւ գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացը:  Միաժամանակ, ԼՂՀ նախագահը նշել է, որ կան նաեւ չլուծված կամ մասամբ լուծում ստացած խնդիրներ ու բացթողումներ:

Ըստ Բակո Սահակյանի՝ նոր կառավարությունը, օբյեկտիվորեն գնահատելով ձեռքբերումները, պետք է կատարի համապատասխան հետեւություններ եւ ներկայացնի այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի վրա լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները: Նախագահն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11 տոկոս տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները:

Բակո Սահակյանի խոսքով՝ գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում, որոնք առաջիկա տարիներին կհանդիսանան երկրի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, խոշոր ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճի կայուն տեմպերը:

Տնտեսության գերակա ճյուղերի առաջընթացի ապահովման գործընթացում  ԼՂՀ նախագահը մեծ տեղ է հատկացրել գիտության եւ կրթության զարգացմանը՝ հիմնական նպատակ համարելով որակյալ երիտասարդ մասնագետների պատրաստումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին:  

Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59