Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.26-0.29 WTI - 69.50+0.17
COMEX:  GOLD - 2641.20+0.48 SILVER - 31.26-0.64
COMEX:  PLATINUM - 979.30+0.16
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155.06+0.53 EUR/GBP - 1.0589-0.07
FOREX:  EUR/USD - 1.0589-0.07 GBP/USD - 1.2678-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43268.94-0.28 NASDAQ - 18987.47+1.04
STOCKS US: S&P 500 - 5916.98+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8099.02-0.13 CAC40 - 7229.64-0.67
STOCKS EUR:  DAX - 19060.31-0.67
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Թուրքիան շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերը. Ռուսաստանը երկրորդն է
20/11/2023 17:31
Կիսվել

Թուրքիան շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերը. Ռուսաստանը երկրորդն է

Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա հունվարից հոկտեմբերին գերազանցել է 2 միլիարդ դոլարը, ինչը 5.3%-ով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Ռուսաստանը, սակայն, Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ Ընթացիկ տարվա տասն ամիսների ընթացքում նրա մասնաբաժինը արտաքին առևտրի ծավալում կազմել է 11.5%։ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումը հունվարից հոկտեմբեր ժամանակահատվածում կազմել է մոտ 560 միլիոն դոլար՝ 7.3% աճով, իսկ ներմուծումը` ավելի քան 1.4 միլիարդ դոլար՝ 4.6% աճով:

Վրաստանի առևտրային գործընկերների թվում 2023 թվականի հունվար-հոկտեմբերին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտուրը գերազանցել է 2.4 միլիարդ դոլարը, ինչը 7.1%-ով ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշից։ Երրորդ տեղում ԱՄՆ-ն է, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1.6 միլիարդ դոլարը, ինչը 59%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից։ Դրան հաջորդում են Չինաստանը (ավելի քան 1.4 միլիարդ դոլար), Ադրբեջանը (ավելի քան 1.2 միլիարդ դոլար) և Հայաստանը (ավելի քան 952 միլիոն դոլար)։

Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է գրեթե 18 միլիարդ դոլար (աճը՝ 16.2%)։ Արտահանումը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար (աճը՝ 12.5%), իսկ ներմուծումը կազմել է ավելի քան 12.6 միլիարդ դոլար (աճը՝ 17.8%)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն այս տարվա տասն ամիսների ընթացքում գերազանցել է 7.5 միլիարդ դոլարը։

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04