ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է
Հայաստանի ավտոշուկան աշխուժացել է: Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանում ավտոմեքնաների առևտրի շրջանառությունն ընթացիկ գներով կազմել է 53.5 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավտոմեքենաների առևտրի ծավալն աճել է 11.7%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ ավտոմեքենաների առևտրի շրջանառության ցուցանիշն իր մեջ ներառում է մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը: