Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 11.32 մլրդ դոլար է (+684.64 մլն դոլար)
21/11/2023 19:51
Կիսվել

2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 11.32 մլրդ դոլար է (+684.64 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,454,193 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 264,527 մլն դրամով կամ 6.39%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 1.05%-ով կամ 26,538 մլն դրամով և կազմել 2,563,246.20 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,353,984 մլն դրամ (+1.48%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 209,262.2 մլն դրամ (-3.65%):

Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա այն աճել է 14.61%-ով կամ 240,989.1 մլն դրամով և կազմել 1,890,946.8 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական  պարտատոմսեր՝ 1,653,548.30 մլն դրամ (+13.86%), Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 231,740.10 (+22.92%) և ներքին երաշխիքներ՝ 5,658.30 մլն դրամ (-38.27%):

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2023թ.-ի սեպտեմբերի 30-ի 393.4 դրամ և 2022թ.-ի դեկտեմբերի 31-ի 393.57 դրամ փոխարժեքները, ապա կստանանք հետևյալ պատկերը։

2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,322.301 մլն դոլար: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 684.637 մլն դոլարով կամ 6.44%-ով։

Արտաքին պարտքն աճել է 1.09%-ով և կազմել 6,515.523 մլն դոլար, իսկ ներքին պարտքն աճել է 14.66%-ով և կազմել 4,806.677 մլն դոլար։

 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52