Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՊԵՏԲՅՈՒՋԵԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 1,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
05/10/2012 17:26
Կիսվել

ՊԵՏԲՅՈՒՋԵԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 1,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է դեղորայքի գծով պետգնումների ոլորտում կատարված ուսումնասիրությունները: Հանձնաժողովի դիտակետում եղել են մարզերում և մայրաքաղաքում գտնվող 134 հիվանդանոցներ և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ավելի քան 300 ընկերություններ:

Վերոնշյալ 134 բուժհաստատություններից շուրջ 100-ը անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց  մրցույթների անցկացման: Փաստորեն, վերջինները, խախտելով Գնումների մասին ՀՀ օրենքի պահանջները, իրենց հայեցողությամբ են որոշել, թե ումից պետք է դեղորայք գնեն: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով, հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային  «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ:

Վերոնշյալ խախտումների հետ կապված ՏՄՊՊՀ-ը բացատրություն է պահանջել հիվանդանոցների տնօրեններից, որոնք պատճառաբանել են, որ, իբր, տեղեկացված չեն եղել օրենքին: Նման պատճառաբանություններն անհիմն են, քանի որ վերջինները հստակ գիտակցել են, որ դեղորայքը գնում են շատ ավելի թանկ, քան այն իրականում արժե:Թեև խախտումներն առավելապես գտնվում են պետգնումների ոլորտում, սակայն իրավիճակը կարող է ազդել նաև մրցակցային դաշտի վրա՝ ստեղծելով անբարենպաստ միջավայր այն տնտեսվարողների համար, որոնք զրկվել են մրցույթներին մասնակցելու և միգուցե ավելի բարեխիղճ աշխատելու հնարավորությունից:

Լայնածավալ և բազմակողմանի ուսումնասիրության ընթացքում ՏՄՊՊՀ-ը հաշվարկել է, որ բուժհաստատությունների նման վարքագծի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս, ընդ որում խոսքը վերաբերում է միայն առողջապահական հաստատություններին: Բնականաբար կան նաև այլ կառույցներ, որոնց ևս պետական միջոցներ են հատկացվում դեղորայքի գնման նպատակով:   

Մրցույթներ չեն հայտարարվել նաև սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Ավելին, ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է պետությունը:  

Ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների, խախտումներն առավելապես  գերակշռում են մարզերում, իսկ առավել վատթար վիճակ է հատկապես Շիրակի մարզում, որտեղ մրցույթներ ընդհանրապես չեն իրականացվել: Բարվոք իրավիճակ չէ նաև Լոռու մարզում, որտեղ չի անցկացվել նախատեսված մրցույթների ավելի քան 50%-ը:

Չնայած խախտումներն իրենց մեջ պարունակում են մրցակցության սահմանափակման լուրջ տարրեր, այնուամենայնիվ դրանք անմիջականորեն առնչվում են Գնումների մասին ՀՀ օրենքին։  

Հանձնաժողովի որոշմամբ, պետական միջոցների յուրացման և չարաշահման վերաբերյալ փաստերը անմիջապես կուղարկվեն ՀՀ Գլխավոր դատախազություն: ՏՄՊՊՀ-ը հետևողական կլինի գործի ընթացքին և եթե քննության ժամանակ ի հայտ գան միջև հակամրցակցային համաձայնությունների փաստեր, ապա Հանձնաժողովը խիստ տուգանքներ կկիրառի օրինախախտների հանդեպ:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37