Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՊՏՀ պրոֆեսոր Հայկ Մնացականյանը՝ Վիեննայում կայացած գիտաժողովի և ՀՄԴ տարեկան ժողովի մասնակից
23/11/2023 19:47
Կիսվել

ՀՊՏՀ պրոֆեսոր Հայկ Մնացականյանը՝ Վիեննայում կայացած գիտաժողովի և ՀՄԴ տարեկան ժողովի մասնակից

2023 թ․ նոյեմբերի 14-ից 16-ը Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնը Վիեննայում (Ավստրիա) կազմակերպել էր եռօրյա գիտաժողով, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանը։

Գիտաժողովին հյուրընկալվել էին հաշվապահական հաշվառման հանրային և մասնավոր հատվածի, մասնագիտական և ակադեմիական համայնքների բարձր մակարդակի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ՝ ԵՄ և միջազգային այլ հաստատություններից։

Գիտաժողովին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի պատվիրակությունները։ Գիտաժողովը ուղղված էր Արևմտյան բալկանների և ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին՝ աջակցելու պետական հատվածի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների շրջանակների զարգացմանը:

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր ինչպիսիք են`

  1. Ֆինանսների կառավարման ինֆորմացիոն միջազգային համակարգի իրականացումը՝ բյուջեի, ֆինանսական հաշվետվությունների և հարկաբյուջետային վիճակագրության միջև ինտեգրումը։
  2. Տարբեր հաշվետվական հիմունքներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների համախմբումը՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների:
  3. Կայունության հաշվետվությունների ներկայացումը, դրանց կապը ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործնական ասպեկտների և ուսուցման հետ:

Նույն ժամանակաշրջանում Հայկ Մնացականյանը մասնակցել է նաև Հաշվապահների միջազգային դաշնության տարեկան ժողովին։

Անդրադառնալով Վիեննա կատարած իր այցին՝ պրոֆեսորն ընդգծում է, որ միջազգային գիտաժողովին և փորձագետների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված գիտելիքները և փորձը օգտակար են ՀՊՏՀ ռազմավարության իրականացման, առաջադիմական գիտելիքի արդյունավետ ներդրման ու կիրառման գործում։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83