ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ 5.4%-Ը ԴԱՍԱԿԱՐԳՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՉԱՇԽԱՏՈՂ
Օգոստոս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող 21 առևտրային բանկերի համախառն ակտիվների 5.42%-ը դասակարգվել են որպես չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ: Տարեսկզբի համեմատությամբ ցուցանիշն աճել է 2,17 տոկոսային կետով, իսկ նախորդ՝ հուլիս ամսվա համեմատությամբ՝ 0.83 տոկոսային կետով:
ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ մշակող արդյունաբերության ոլորտում չաշխատող են դասակարգվել բանկերի ակտիվների 1.45%-ը, առևտրի ոլորտում՝ 0.99%-ը, շինարարության ոլորտում՝ 0.51%-ը: Միևնույն ժամանակ, չաշխատող են դասակարգվել հիփոթեքային վարկերի 0.42%-ը, սպառողական վարկերի՝ 0.76%-ը: