ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/10/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել է 406.33 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.39 դրամով և կազմել 525.71 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակում՝ 3.06 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.32 դրամով և կազմել 650.66 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 152.08 դրամով և կազմել 23,168.67 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 13.36 դրամով և կազմել 442.21 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 393.15 դրամով և կազմել 21,973.33 դրամ մեկ գրամի դիմաց: