Կրիպտո

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Netflix-ի ռեժիսորը սերիալ նկարահանելու փոխարեն գնել է Dogecoin և վաստակել 27 մլն դոլար
25/11/2023 20:11
Կիսվել

Netflix-ի ռեժիսորը սերիալ նկարահանելու փոխարեն գնել է Dogecoin և վաստակել 27 մլն դոլար

«47 Ronin» ֆիլմի ռեժիսոր Կարլ Էրիկ Ռինշը Netflix-ից միջոցներ է ստացել նոր սերիալի նկարահանման համար և դրա մի մասով գնել Dogecoin կրիպտոարժույթ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Հրապարակման համաձայն՝ 2018թ. նոյեմբերից մինչև 2020թ. մարտը սթրիմինգային ծառայությունը ռեժիսորին ընդհանուր առմամբ 55 մլն դոլար է տրամադրել՝ «Conquest» գիտաֆանտաստիկ սերիալի ստեղծման համար։ Այնուամենայնիվ, ոչ մի դրվագ այդպես էլ չի նկարահանվել:

Ռինշը այս գումարից 11 մլն դոլար է ներդրել ֆոնդային շուկայում և կորցրել իր գրեթե բոլոր ներդրումները։ 2021թ. մայիսին նա Kraken բորսայում գնել է 4 մլն դոլար արժողությամբ Dogecoin մեմքոին և վաստակել 27 մլն դոլար։

Ռեժիսորն այս գումարը ծախսել է Rolls-Royce ու Ferrari մակնիշի 5 ավտոմեքենա և Vacheron Constantin շվեյցարական թանկարժեք ժամացույց գնելու վրա։

Netflix-ն այժմ դատի է տվել Ռինշին՝ նրան մեղադրելով պայմանագրի խախտման մեջ։ Ռեժիսորն իր հերթին պնդում է, որ պայմանագրի տապալման մեղավորը հենց ընկերությունն է, որը ուշացրել է 14 մլն դոլարի մի քանի վճարումներ։

Գործն ընթանում է դռնփակ։ Դրա վերաբերյալ որոշում է սպասվում առաջիկայում։

Հիշեցնենք, որ Վիտալիկ Բուտերինը Dogecoin-ում ներդրումներից ավելի քան 4 մլն դոլար է վաստակել՝ 2016թ. գնելով 25,000 դոլարի համարժեք կրիպտոարժույթ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69