Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ
27/11/2023 11:07
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Թվային վերափոխումն (Digital Transformation) այսօր ամբողջությամբ փոխել է բիզնեսի կառավարման ձևը՝ փորձարկելով ու ներմուծելով նոր տեխնոլոգիաներ և վերանայելով ընդհանուր խնդիրներին ներկայիս մոտեցումները։ Ներկայում այն տեխնոլոգիական հիմք է ստեղծում՝ իրականացնելու ավելի բարդ բիզնես գործընթացներ և արագացնել դրանք շատ ավելի արագ, ինչը կենսական նշանակություն ունի անընդհատ զարգացող տնտեսությունում կայուն աճ ապահովելու համար։ Ժամանակակից աշխարհում սա անխուսափելի փուլ է, որը ցանկացած բիզնեսի և պետության հաջողության գրավականն է։ Թվայնացումը պետք է դիտարկել որպես անհրաժեշտություն, ոչ թե նախապատվություն:

Երևանի պետական համալսարանում Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես եկավ հենց այս թեմայի շուրջ՝ «Բիզնեսի թվայնացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով բաց դասախոսությամբ։ Դասախոսության ընթացքում ընկերության գլխավոր տնօրենը մի քանի օրինակով ներկայացրեց, որ կախված ծառայությունից և ապրանքատեսակից՝ թվային փոխակերպումը կարող է իրականացվել արժեքի շղթայի այս կամ այն փուլում։

Դասախոսության ընթացքում Ա Ավետիսյանը խոսել է բիզնեսի թվայնացման՝ որպես զարգացման ժամանակակից ռազմավարական ուղղության մասին: Նա նաև անդրադարձել է թվային աշխարհում ընկերության նշանակալի ձեռքբերումներին։

«Վիվա-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության օպերատորից անցում է կատարել թվային ծառայություններ մատուցող ընկերության։ Թվային փոխակերպումը տեխնոլոգիական հիմքի ստեղծումն է՝ ավելի զարգացած բիզնես լուծումների ներդրման հնարավորության համար։ Վերջին տարիներին մեր ընկերությունը մեծ փորձառություն է ձեռք բերել   թվայնացման ոլորտում և մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը։ Այս տարի Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է 5G ցանցը, ինչն ավելի բարձր հարթության վրա կդնի մեր IoT և թվային լուծումները և դրական կերպով կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա», – նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Վիվա-ՄՏՍը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՄՏՍը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՄՏՍը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՄՏՍը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93