ԱՅՍ ՏԱՐԻ MICROSOFT-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ԿԼԻՆԻ ՓՈՔՐ-ԻՆՉ ՊԱԿԱՍ
Ամերիկյան Microsoft ընկերությունը կրճատել է 2012 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Բալմերի համար նախատեսված պարգևավճարը. ընկերության տնօրենների խորհուրդը գոհ չէ օնլայն-ծառայությունների ստորաբաժանման աշխատանքներից:
Սպասվում է, որ ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով Microsoft-ի ղեկավարի պարգևավճարը կկազմի 620 հազար ԱՄՆ դոլար, որը նախորդ ֆինանսական տարվա համեմատ պակաս է 4%-ով կամ 62 հազար ԱՄՆ դոլարով: Միևնույն ժամանակ, Սթիվ Բալմերի աշխատավարձը պահպանվել է նույն մակարդակում՝ 685 հազար ԱՄՆ դոլար:
Microsoft ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին և մասնագիտացված է ծրագրային ապահովության, անհատական և սերվերային համակարգիչների համար ինտերնետային լուծումների մշակման և ծառայությունների մատուցման ոլորտում: Ընկերության արտադրանքը, և, մասնավորապես, Windows օպերացիոն համակարգը, վաճառվում է աշխարհի ավելի քան 80 երկրներում և թարգմանված է շուրջ 45 լեզուներով: