Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՍՏՎԵՐԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
11/10/2012 16:23
Կիսվել

ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՍՏՎԵՐԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Առողջապահության ոլորտում առկա չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների  և համակարգի բուժհաստատությունների տնտեսական ու հարկային պարտավորությունների կատարման խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է կայացել ՀՀ առողջապահության նախարարությունում:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այս բնագավառում գործունեություն ծավալող բուժհաստատությունների ղեկավարները, ինչպես նաև գերատեսչական այլ մարմինների ներկայացուցիչներ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ՝ առողջապահական բուժհիմնարկներում անցկացված ստուգումներով արձանագրվել են հարկերից խուսափելու և սխալ հարկային հաշվետվություններ ներկայացնելու ակնհայտ դեպքեր. քաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունները միշտ չէ, որ հաշվառվում են, չեն տրամադրվում նաև ՀԴՄ կտրոններ: Միշտ չէ նաև, որ հայտարարագրվում են իրական աշխատավարձերը:

ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է, որ առողջապահության ոլորտում իրականացված պետական գնումների ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են պետական միջոցների հաշվին կատարված 84,2 մլն դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, երբ առողջապահության բնագավառի տնտեսվարողները հակամրցակցային գործողություններ են իրականացրել. ուսումնասիրությունների համաձայն՝ շատ դեպքերում բուժհաստատությունները գնումներ կատարելիս օրենքով սահմանված կարգով մրցույթներ չեն անցկացնում՝ կոպտորեն խախտելով գնումների օրենսդրական պահանջը:

Դիմելով խորհրդակցությանը ներկա բուժհաստատությունների ղեկավարներին՝ վարչապետ Սարգսյանը հորդորել է, որ նրանք այսուհետ ներկայացնեն աշխատավարձերի իրական պատկեր:

«Այն բուժհաստատությունները, որոնք կընկնեն ռիսկային ցանկերում՝ կզրկվեն պետական ֆինանսավորումից, պետական պատվերից: Այն բուժհաստատությունների նկատմամբ, որոնք լինելու են ռիսկայինների ցանկում, առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի՝ որակական հատկանիշների համապատասխանելիության վերաբերյալ, ինչի հետևանքով շատերը կզրկվեն առողջապահական ծառայություններ մատուցելու լիցենզիաներից», – նշել է վարչապետը՝ հավելելով. «Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ և հարկերից չարամտորեն խուսափելու ստուգումներ իրականացնենք: Այսօր մենք չենք ուզում դիպչել այդ գործիքին, չենք ուզում կիրառել քրեական հոդվածներ, բայց դաշտում պարտավոր ենք էապես կրճատել ստվերայնությունը»:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29