Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.00-2.00 EUR SELL - 447.00-3.00
OIL:  BRENT - 68.91+0.67 WTI - 65.39+0.69
COMEX:  GOLD - 3596.30+0.97 SILVER - 41.27+0.07
COMEX:  PLATINUM - 1407.30-1.79
LME:  ALUMINIUM - 2611.00-1.02 COPPER - 9884.00+0.48
LME:  NICKEL - 15439.00+1.01 TIN - 34952.00+2.20
LME:  LEAD - 2003.50+0.78 ZINC - 2832.50+0.68
FOREX:  USD/JPY - 148.81+0.70 EUR/GBP - 1.1626-0.56
FOREX:  EUR/USD - 1.1626-0.56 GBP/USD - 1.3365-1.15
STOCKS RUS:  RTSI - 1112.18-1.65
STOCKS US: DOW JONES - 45295.81-0.55 NASDAQ - 21279.63-0.82
STOCKS US: S&P 500 - 6415.54-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 41938.89-0.88 TOPIX - 3048.89-1.07
STOCKS CHINA:  HANG SENG - 25343.43-0.60 SSEC - 3813.56-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 9116.69-0.87 CAC40 - 7654.25-0.70
STOCKS EUR:  DAX - 23487.33-2.29
03/09/2025  CBA:  USD - 382.65-0.03 GBP - 512.9+0.95
03/09/2025  CBA:  EURO - 445.56+0.39
03/09/2025  CBA:  GOLD - 42936+183 SILVER - 498.5-0.71
Հնարավորություն է ընձեռվել բանկերին՝ տեղադրելու բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր բանկի տարածքից դուրս ևս. ՀՀ ԿԲ
29/11/2023 09:23
Կիսվել

Հնարավորություն է ընձեռվել բանկերին՝ տեղադրելու բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր բանկի տարածքից դուրս ևս. ՀՀ ԿԲ

Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի կլինեն

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը․ կանոնների վրա հիմնված կարգավորումից անցում է կատարվել սկզբունքների վրա հիմնված կարգավորման: Ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կարող են ինքնասպասարկման սարքերի միջոցով մատուցել իրենց լիցենզիայով թույլատրված բոլոր ֆինանսական գործառնությունները՝ պահպանելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքները:

Այս փոփոխությունները սպառողներին հնարավորություն կտան շուրջօրյա և հասանելի վայրերում օգտվելու ինքնասպասարկման սարքերի միջոցով առաջարկվող ծառայությունների ընդլայնված շարքից՝ առանց ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության։

Այսպես՝ փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել բանկերին՝ տեղադրելու բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր բանկի գլխամասի և մասնաճյուղերի տարածքից դուրս գտնվող այլ վայրերում ևս։ Վարկային կազմակերպությունները և փոխանակման կետերը  ինքնասպասարկման սարքերով կկարողանան մատուցել իրենց լիցենզիայով նախատեսված ծառայությունները: Վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրվել է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ  իրականացնել կանխիկի տրամադրման ծառայություններ, եթե վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից շահագործվող սարքերն ունեն համապատասխան տեխնիկական և ծրագրային հնարավորություններ:

Ակնկալվում է, որ կատարված փոփոխությունները կնպաստեն ֆինանսական ծառայությունների հասանելիության ավելացմանը և հանրության կողմից ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնմանը:

03/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.65
-0.03
Եվրո (EUR)
445.56
+0.39
Ռուբլի (RUR)
4.7305
-0.0209
Լարի (GEL)
141.97
-0.13
42936
+183
Արծաթ
498.5
-0.71