Microsoft-ը թողարկել է ավանդական «տգեղ» ամանորյա սվիտերը
Ընկերությունն արդեն երկրորդ անգամ է սվիտեր նվիրում օպերացիոն համակարգին։ 2023թ․ Սուրբ Ծննդյան սվիտերի թեման Windows XP-ի «Serenity» գլխավոր նկարն է: Մեկ սվիտերի արժեքը կազմում է 69,99 դոլար:
Ներքևի երկայնքով կապույտ եզրագիծը նմանակում է առաջադրանքների տողին։ Սվիտերի վրա որպես հուշում կա նաև կուրսոր, եթե ինչ-որ մեկը «չճանաչի նկարում պատկերված Windows XP-ի աշխատասեղանի գլխավոր նկարը», ծաղրում է ArsTechnica-ն: Նկարագրության համաձայն՝ այն կրողին կվերադարձնի «հին վիդեոխաղերի, Internet Explorer-ի և ցածր բարձրության ջինսերի դարաշրջան»։
Վաճառքից ստացված գումարն ավանդաբար կուղղվի բարեգործությանը. 2023թ․ Microsoft-ը որոշեց այն նվիրաբերել բնապահպանական The Nature Conservancy կազմակերպությանը՝ «կլիմայական ճգնաժամի և կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի իր նախաձեռնությունների շրջանակներում»:
Microsoft-ը թողարկում է «տգեղ» ամանորյա սվիտերներ 2018թ․-ից, իսկ 2020թ․-ից ընկերությունը հասույթը նվիրաբերում է բարեգործությանը։ Արդեն միայն 2019թ․-ին սվիտերը նվիրվել է Windows XP-ին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։