Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՊՏՀ-ՈՒՄ  ՆԵՐԴՐՎԵԼ Է «ԿՈԼԵԿՏԻՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
12/10/2012 15:13
Կիսվել

ՀՊՏՀ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է «ԿՈԼԵԿՏԻՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շնորհանդեսը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի մասնակցությամբ։ 

«Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» կրթական ծրագիրը  ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» ամբիոնում ներդրվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև անցած տարի ստորագրված հուշագրի արդյունքում:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքերով՝ այսօր կրթության շուկայում մրցակցությունը հասել է ահռելի չափերի: «Մենք վաղվա ապագա չենք ունենա, եթե այսօր մեր հանրապետությունում հիմք չդրվի նոր որակական կրթության: Մեր կրթության որակի գնահատականը կարող է տալ միայն գործատուն: Այդ իսկ պատճառով առանց գործատուների հետ խորը համագործակցության մենք որևէ որակական արդյունք չենք տա», – ընդգծեց Կորյուն Աթոյանը:  

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այսօր առկա է կարևոր խնդիր, որ բուհերը, ուսումնական հաստատություններն իրոք պատրաստեն մասնագետներ, որոնք մրցունակ են աշխատանքի շուկայում: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ նոր սերնդի երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտություններից է կախված հանրապետությունում ներդրվող կենսաթոշակային բարդ համակարգի հաջողությունը: Այնուհետև, բաց դասի ձևաչափում նախարարը ներկայացրեց նոր կենսաթոշակային համակարգի արդյունավետ ներդրման ճանապարհները, բարեփոխումների կայացման ու զարգացման մեխանիզմները:

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ներդրված կրթական ծրագրի շնորհիվ համակարգն ապահովված կլինի կենսաթոշակային ոլորտի որակավորված մասնագետներով, որոնք մեծ պահանջարկ կվայելեն աշխատաշուկայում և բարեփոխումների ոգուն համապատասխան կունենան նոր մտածելակերպ, նոր հոգեբանություն, նոր գիտելիքներ:  

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը մասնավորեցրեց այն նպատակային ուղղությունները, որոնք կօժանդակեն «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացման կայացմանը: Թադևոս Ավետիսյանի ներկայացմամբ՝ կլինեն դասախոսների և բարձր առաջադիմությամբ ուսանողների վերապատրաստումներ արտերկրում, յուրաքանչյուր կիսամյակ կանցկացվեն սեմինար մրցույթներ, կբարելավվեն ուսումնական պայմանները, կստեղծվի էլեկտրոնային գրադարան, կանցկացվեն քաղծառայության հատուկ կուրսեր` համապատասխան հավաստագրով:

Նշենք, որ «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացմամբ այս տարի Տնտեսագիտական համալսարան է ընդունվել 33 դիմորդ և ստանում է մագիստրոսական կրթություն։ 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ՀՊՏՀ-ն, ընդհանուր առմամբ,  6 կառույցի հետ 8 մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր է իրականացնում`նպատակ հետապնդելով նորացված ծրագրերով, նոր մոտեցումներով կադրեր պատրաստել գերատեսչությունների համար և միաժամանակ լուծել շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիրը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2