Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
168.am – Համակարգային ճգնաժամի ռիսկերը մոտենում են. Անշարժ գույքի գները շուտով կսկսեն իջնել
30/11/2023 23:11
Կիսվել

168.am – Համակարգային ճգնաժամի ռիսկերը մոտենում են. Անշարժ գույքի գները շուտով կսկսեն իջնել

Ինչպես եկամտային հարկի վերադարձը հանգեցրեց անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի արհեստական խթանման, գերարժևորման և գների բարձրացման, այնպես էլ դրանից հրաժարվելը, թեկուզ մասնակի, կհանգեցնի պահանջարկի կրճատման ու գների նվազման։ Այս մասին հայտնում է 168.am:

Հիշեցնենք, որ կառավարությունն աստիճանաբար հանում է փոխհատուցման տրամադրումը, նաև կիսով կրճատում փոխհատուցման չափը՝ հիփոթեքով բնակարանների ձեռքբերման համար։

Պահանջարկի կրճատումն ու գների նվազումն այն հիմնական ռիսկերից են, որոնք կարող են դառնալ ճգնաժամի սկիզբը շինարարության ոլորտում ու հիփոթեքի շուկայում։

Ճգնաժամերն անշարժ գույքի շուկայում սովորաբար սկսվում են պահանջարկի կրճատումով ու գների նվազումով, որոնք աստիճանաբար տեղափոխվում են շինարարության մեջ և բանկային համակարգ։ Ճիշտ է, անշարժ գույքի գները Հայաստանում դեռևս շարունակում են բարձրանալ, բայց պահանջարկի կրճատումն արդեն փաստ է։ Դա շուտով բերելու է նաև գների նվազման։

Վերջին տարիներին կառավարության ջանքերով ու Կենտրոնական բանկի թողտվությամբ հիփոթեքային վարկերով մեծապես ծանրաբեռնել են բանկային համակարգը։ Ու եթե հանկարծ այնպես ստացվեց, որ անշարժ գույքի շուկան պայթեց, պայթյուններից չի կարողանա խուսափել նաև բանկային համակարգը։

Ռիսկերը թուլացնելու համար որոշ փորձեր, իհարկե, արվում են, բայց դրանք հիմնականում միտված են հնարավոր խնդիրների խորացումը կանխելուն։

Գնացքը վաղուց գնացել է, ու հետևանքները երկար սպասեցնել չեն տա։

Դրա սկիզբը կարող է լինել Երևանում եկամտային հարկի վերադարձից հրաժարվելը։ Ինչպես հայտնի է, Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի 2025թ. հունվարի 1-ից։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հաջորդ տարի դեռ որոշակի ակտիվություն կլինի հիփոթեքով և եկամտային հարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման առումով։ Բայց դա այլևս նախկինը չի լինի։ Նախ, որ նվազում է վճարունակ պահանջարկը, ինչն առաջացել էր արտաքին ազդակների արդյունքում հասարակության որոշ շրջանակների մոտ ձևավորված բարձր եկամուտների պատճառով։ Բացի այդ, իշխանության մեջ հայտնվածներն արդեն հասցրել են գրեթե ամբողջությամբ բավարարել հիփոթեքով բնակարան ձեռք բերելու իրենց ախորժակը։

Դա իշխանության բոնուսն էր իր կողմնակիցներին, ինչի համար էլ եկամտային հարկի վերադարձով բնակարանների գնման ծրագիրը վերածեցին սեփական բարեկեցությունը բարելավելու միջոցի, չնայած այն ժամանակին ներդրվել էր ցածր եկամուտներ ունեցողների համար սոցիալական խնդիր լուծելու նպատակով։ Խոցելի խմբերի փոխարեն, վերջին տարիներին ծրագրից օգտվել են նրանք, ովքեր ունեն բարձր եկամուտներ։

Զարմանալի չէ, որ շահառուների մեջ մեծ թիվ են կազմում ՏՏ ոլորտի աշխատողներն ու պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնողները։

Թիմակիցների խնդիրները լուծելուց հետո, կառավարությունը որոշել է ոչ միայն աստիճանաբար հրաժարվել ծրագրից, այլև նվազեցնել եկամտային հարկի գծով վերադարձվող գումարի չափը։ Այն կիսով չկա կկրճատվի. եռամսյակային 1,5 միլիոն դրամն իջեցրել են 750 հազար դրամի։

Այսինքն՝ եռամսյակում 750 հազար դրամից ավելի վերադարձ չի լինելու՝ անկախ նրանից, թե ինչքան եկամտային հարկ է վճարել հիփոթեքով բնակարան գնած քաղաքացին։

Սա անարդար մոտեցում է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ցանկություն կունենան եկամտային հարկով բնակարան ձեռք բերել 2025թ. հետո, թեկուզ Երևանից դուրս։

Չնայած սրա իմաստն էլ հասկանալի է. քաղաքական էլիտան արդեն ապահովագրել է իրեն, իսկ մյուսները, ըստ էության, այնքան էլ կարևոր չեն։

Մյուս կողմից՝ սա էապես նվազեցնելու է եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերելու ծրագրի գրավչությունը, կրճատելու է նաև պահանջարկը։ Բայց դա այն է, ինչ ուզում է կառավարությունը։ Առանց այդ էլ արդեն հասցրել են սարսափելի ծանրաբեռնել պետական բյուջեն եկամտային հարկի վերադարձի գումարներով։

Այս տարի այդ գումարը կանցնի 50 մլրդ դրամից, իսկ հաջորդ տարի, Պետեկամուտների կոմիտեի նախագահի գնահատումներով, կհասնի 80 մլրդ դրամի։

80 միլիարդն այսօրվա փոխարժեքով համարժեք է 200 մլն դոլարի։ Այն կազմում է հաջորդ տարի ակնկալվող հարկային եկամուտների 3,1 տոկոսից ավելին։

Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների սեփականատերերի փոխարեն՝ բյուջեի հարկային եկամուտների 3,1 տոկոսը կառավարությունը տալու է բանկերին՝ եկամտային հարկի սպասարկման նպատակով։ Սա է պատճառը, որ բանկերն այդքան հետաքրքրված են այս ծրագրով և հանդիսանում են ծրագրի առանցքային շահառուներից մեկը։ Պետական բյուջեի հաշվին հսկայական գումարներ են մտնում բանկեր, որոնք ամբողջությամբ ապահովագրված են կորուստներից։ Ու այդպես՝ ոչ թե մեկ կամ երկու, այլ՝ տասնյակ տարիներ։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2025թ. հետո Երևանից դուրս եկամտային հարկի վերադարձմամբ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը դեռևս որոշ ժամանակ կպահպանվի, սպասվում է, որ պետության հաշվին վերադարձվող գումարները առաջիկայում կավելանան ու կմեծացնեն բյուջեի ֆինանսական բեռը։ Մինչև ո՞ւր կհասնեն, առայժմ վաղ է ասել։ Սակայն, հաստատ տարեկան 200 մլն դոլարից պակաս չեն լինի։

Ամեն տարի առնվազն այդքան գումար կառավարությունը կտա եկամտային հարկի վերադարձի դիմաց, որպեսզի հասարակության բարձր եկամուտներ ունեցող հատվածը հիփոթեքով բնակարանի տեր դառնա։ Այնինչ՝ կարող էր այդ գումարները ներդնել սոցիալական բնակարանաշինության մեջ ու լուծել անապահով հատվածի, նաև իրենց տունն ու տեղը կորցրած, բռնի տեղահանված Արցախի մեր հայրենակիցների բնակարանային խնդիրները։

Դժվար չէ հաշվարկել, թե տարեկան քանի բնակելի շենք կամ բնակարան կարելի էր կառուցել 200 մլն դոլարով։ Բայց կառավարությունը սոցիալական խոցելի խմբերի փոխարեն՝ նախապատվությունը տվել է նրանց, ովքեր ունեն բարձր եկամուտներ։ Եկամտային հարկի վերադարձով, կառավարությունն անուղղակիորեն այս մարդկանց ազատել է եկամտային հարկի վճարումից՝ էլի ավելի խորացնելով բևեռացումը, որը գոյություն ունի բարձր և ցածր եկամուտներ ունեցողների շրջանում։

Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, բացի այն, որ ֆինանսական ծանր բեռ է դարձել պետական բյուջեի համար, լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել անշարժ գույքի շուկան, բանկային համակարգը և շինարարության ոլորտը։ Այստեղ մեծ փուչիկ է ձևավորվել՝ չհիմնավորված բարձր պահանջարկի ստեղծման և գների արհեստական բարձրացման պատճառով։ Շատերը ներգրավվել են դրա մեջ՝ առանց մտածելու հնարավոր հետևանքների մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21