Պաշտոնական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԲԸՄ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
17/10/2012 15:09
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԲԸՄ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երևանում մեկնարկել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության շենքի շինարարական աշխատանքները, որոնց ընթացքին այսօր ծանոթացել են Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  

Նշենք, որ միության վարչական շենքի ճակատային հատվածը կկառուցվի 20-րդ դարասկզբի Երևանի Դումայի շենքի համարակալված և պահպանված քարերով: Միության անդամների ներկայացմամբ՝ ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների պահպանման զուգորդմամբ վերականգնվում է այն շենքի հորինվածքը, որը գոյություն է ունեցել անցյալում: 

Շենքի նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում նաև քաղաքաշինական այնպիսի պահանջների, որով կպահպանվեն Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական. «Երևանի քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում միշտ լինել միության կողքին և իր լիազորությունների շրջանակում աջակցել բոլոր այն  նախաձեռնություններին, որոնք ուղղված են ի բարօրություն մեր ժողովրդի ու համայն հայության մայրաքաղաքի: Ժամանակակից լուծումներին զուգահեռ, քաղաքի պատմական դիմագծի պահպանումը, ըստ էության, հենց այն հիմնական պահանջն է, որը մեր կողմից առաջադրվում է քաղաքաշինական խոշոր ծրագրերի իրականացման հարցում: Եվ այդ տեսանկյունից այս կառույցը որպես այդ մոտեցման արդյունք կարելի է դիտարկել»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի կենտրոնում կառուցվող միության շենքը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա Հայաստան – Սփյուռք հարաբերությունների հզորացման ու ՀԲԸ Միության գործունեության ընդլայնման խորհրդանիշ և մշակութային միջոցառումների նոր օջախ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6