Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ
18/10/2012 12:20
Կիսվել

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է ստեղծել պետական ներդրումային բանկ (Banque publique d’investissement, BPI), որը երկրի կենտրոնական բանկի հետ միասին նպաստելու է երկրում տնտեսական աճի խթանմանը: Սպասվում է, որ այս նոր ֆինանսական կառույցը զբաղվելու է, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի վարկավորմամբ: Նախնական տվյալներով, ներդրումային բանկի կապիտալը կկազմի 20 մլրդ եվրո:

Հատկանշական է, որ երկրի կառավարությունը բանկի գործունեությունն ապահովելու նպատակով վերջինիս չի հատկացնի լրացուցիչ բյուջետային միջոցներ: Ֆինանսավորման գումարները կուղղվեն Ազգային բարեկեցության հիմնադրամից (Fond Strategique d’Investissement), փոքր բիզնեսի զարգացման Oseo բանկից և պետական CDC ներդրումային ընկերությունից:

Նոր ներդրումային բանկի վերահսկողությունը կիրականացնեն կառավարությունը (50%) և CDC-ը (50%):

Ներդրումային բանկի ստեղծմանը դեմ են արտահայտվել շատ վերլուծաբանները: Վերջիններս գտնում են, որ այդ բանկի արդյունավետությունը շատ փոքր կլինի, քանի որ բանկն, օգտագործելով արդեն իսկ շրջանառվող միջոցները, չի կարող տնտեսությանը հաղորդել նոր ազդակ. բանկի գործունեության շրջանակներում նոր գումարներ տնտեսություն չեն հոսի: 

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29