NESTLE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 11% ԱՃ
Սննդամթերքի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ շվեյցարական Nestle ընկերությունն, ամփոփել է 2012 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ինն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության վաճառքի ծավալներն աճել է 11%-ով և կազմել 67,6 մլրդ շվեյցարական ֆրանկ (73,1 մլրդ ԱՄՆ դոլար):
Ընկերության ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ վաճառքի ծավալների աճը նախ և առաջ պայմանավորված է զարգացող շուկաներում Nestle-ի արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճով:
Nestle ընկերությունը հիմնադրվել է 1866 թվականին և այժմ համարվում է սննդամթերքի և խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունն ունի 456 գործարան՝ աշխարհի շուրջ 84 երկրում: