Այլ Լուրեր

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 450.00-2.00
OIL:  BRENT - 66.97+0.90 WTI - 63.21+1.01
COMEX:  GOLD - 3674.40-0.30 SILVER - 41.49-1.05
COMEX:  PLATINUM - 1384.90-0.79
LME:  ALUMINIUM - 2617.50+0.65 COPPER - 9915.00+0.18
LME:  NICKEL - 15229.00-0.04 TIN - 34262.00-0.15
LME:  LEAD - 1992.00+0.35 ZINC - 2876.50+0.54
FOREX:  USD/JPY - 147.42+0.09 EUR/GBP - 1.1708-0.49
FOREX:  EUR/USD - 1.1708-0.49 GBP/USD - 1.3529-0.24
STOCKS RUS:  RTSI - 1111.08-0.60
STOCKS US: DOW JONES - 45711.34+0.43 NASDAQ - 21879.49+0.37
STOCKS US: S&P 500 - 6512.61+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 43837.67+0.87 TOPIX - 3140.97+0.60
STOCKS CHINA:  HANG SENG - 26200.26+1.01 SSEC - 3812.22+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 9242.53+0.23 CAC40 - 7749.39+0.19
STOCKS EUR:  DAX - 23718.45-0.37
10/09/2025  CBA:  USD - 382.49-0.46 GBP - 517.74-2.08
10/09/2025  CBA:  EURO - 447.51-2.53
10/09/2025  CBA:  GOLD - 44880+154 SILVER - 507.2+0.06
Ամանորը Դուբայում. գաղափարներ՝ տոնն անմոռանալի նշելու համար
06/12/2023 20:56
Կիսվել

Ամանորը Դուբայում. գաղափարներ՝ տոնն անմոռանալի նշելու համար

Դուբայը ներկայացնում է բազմաթիվ գաղափարներ՝ Ամանորի անմոռանալի տոնակատարության համար: Քաղաքը խոստանում է արտասովոր և անմոռանալի տոնակատարություն՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերին հարող տպավորիչ հրավառությունից մինչև լողափնյա աշխույժ երեկույթներ՝ համաշխարհային աստղերի կատարումներով։

Տոնական հրավառություններ

Ավանդաբար, Ամանորի տոնակատարությունները Դուբայում շքեղ են՝ լի գունագեղ հրավառություններով: Ամեն տարի Բուրջ Խալիֆա երկնաքերը կազմակերպում է տպավորիչ լազերային և պիրոտեխնիկական շոու: Դա վայելելու լավագույն տարբերակը մոտակա ռեստորաններից մեկում հարմարավետ տեղավորվելն է, ինչպիսիք են CÉ LA VI-ն Address Sky View հյուրանոցում, Asado-ն Palace Downtown-ում կամ Abd El Wahab-ը Souk Al Bahar առևտրի համալիրում: Palm Jumeirah Island-ի հյուրերը կարող են վայելել ամանորյա հրավառությունը Atlantis The Palm-ի վերևում գտնվող AURA Skypool panoramic լողավազանի պատշգամբից:

Պիկնիկ ծովափին

Նախատոնական խնջույք կարելի է կազմակերպել Kite Beach լողափում՝ շքեղ Բուրջ Ալ Արաբի մոտ։ Հարկավոր է վաղ ժամանել՝ տեսնելու, թե ինչպես է տարվա վերջին օրը  արևը մայր մտնում Պարսից ծոցում: Այնուհետև գնացեք դեպի The Beach զբոսավայր, որը գտնվում է Jumeirah Beach Residence-ի դիմաց և սեղան ամրագրեք բազմաթիվ ռեստորաններից մեկի պատշգամբում: Ժամը 12-ին, գիշերային երկինքը կլուսավորվի տոնական հրավառության միլիոնավոր լույսերով՝ ստեղծելով կախարդական արտասովոր մթնոլորտ:

Ճամփորդություն աշխարհով մեկ Global Village-ում

Հետահաշվարկը մինչև կեսգիշեր սկսեք Դուբայի սեզոնային ժամանցի և առևտրի կենտրոնում՝ Global Village-ում: Հյուրերը կարող են վայելել տպավորիչ զբոսանքները և կառնավալային թեմաներով տեսարժան վայրերը, ուսումնասիրել համեղ սննդի կրպակները, ամբողջ գիշեր վայելել երաժշտություն և մշակութային պարային ներկայացումներ բացօթյա արենայում, և իհարկե, հիանալի գնումներ կատարել: Global Village-ի տաղավարներն առաջարկում են եզակի ապրանքներ և հուշանվերներ աշխարհի ավելի քան 90 երկրից:

Տոնական տրամադրություն City Walk-ում

Ամանորի գիշերը լուսավորված City Walk առևտրի համալիրով զբոսնելը վառ տպավորություններ կպարգևի ողջ ընտանիքին, իսկ տեղական սրճարաններն ու ռեստորանները կհիացնեն տոնական բազմազան ճաշացանկերով: Չորս ճաշատեսակով ամանորյա ընթրիքի համար հյուրերը կարող են գնալ թուրքական Butcha սթեյքհաուս, Մերձավոր Արևելքի խոհանոցի սիրահարները կարող են ուսումնասիրել արաբական Sikka սրճարանը կամ հայտնի Boaz ռեստորանը, որը գտնվում է գլխավոր հրապարակում: Բացի այդ, ԱՄԷ-ի ավանդական խոհանոցի սիրահարները պետք է անպայման այցելեն Arabian Tea House ռեստորան, որը տեղակայված է պատմական Ալ Ֆահիդի թաղամասում գտնվող City Walk-ից 15 րոպե հեռավորության վրա:

Ամանորի գիշերը Time Out Market Dubai-ում

Time Out Market Dubai-ը Դուբայի ամենահայտնի վայրերից մեկն է Ամանորը դիմավորելու համար: Նրա պատշգամբից հյուրերը կարող են վայելել Բուրջ Խալիֆայի հիասքանչ տեսարանը և տոնական գիշերվա տպավորիչ հրավառությունը: Ամանորյա ճաշացանկը ներառում է քաղաքի լավագույն խոհարարների 250 ճաշատեսակներ, իսկ ժամանցային ծրագիրը ներառում է The Reda Mafia երաժշտական համույթի, DJ Akmaral-ի, աճպարարների և ակրոբատների ելույթները, 360 աստիճանի ֆոտոխցիկ:

Տոնական ընթրիք DIFC-ում

Անկասկած, Դուբայ քաղաքի կենտրոնը բարձրադիր Բուրջ Խալիֆայով շարունակում է մնալ խնջույքների գլխավոր վայրերից մեկը: Այնուամենայնիվ, հարկ է ուսումնասիրել Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնը (DIFC), որը հայտնի է բարձրակարգ ռեստորանների առատությամբ: Ընտրության բազմազանությունը կարող է դժվարացնել որոշումը, թե որտեղից սկսել ձեր խոհարարական ճանապարհորդությունը: Ուստի, հաշվի առեք Ամանորը նշելու նրանցից մեկում, օրինակ՝ The Guild-ում: Այս ընդարձակ ռեստորանային նախագիծը, որն ընդգրկում է 17,000 քառակուսի մետր տարածք, միավորում է մի քանի գաստրոնոմիական կոնցեպտներ: Ամանորի գիշերը The Guild-ը հյուրերին կառաջարկի հինգ ճաշատեսակներից բաղկացած նուրբ ընթրիք և լայնածավալ ժամանցային ծրագիր:

Նոր տարին անապատում

Ի՞նչը կարող է լինել ավելի էկզոտիկ, քան Ամանորը անապատում նշելը: Sonara Camp էկո-ռեստորանը իսկական օազիս է ավազաթմբերի մեջտեղում: Ամանորյա ծրագիրը ներառում է ժամանց ամբողջ ընտանիքի համար, տոնական ընթրիք, երաժշտական կատարումներ և մեծ հրավառություն:

Ամանորը Դուբայի լեգենդար հյուրանոցներում

Atlantis The Palm-ը հյուրերին հրավիրում է մեծ ընտանեկան Ամանորյա երեկույթի: Ատլանտիսի հյուրերը կվայելեն տոնական գալա ընթրիք՝ հարուստ ժամանցային ծրագրով: Երեկոյի գլխավոր իրադարձությունը խորհրդանշական կլինի երգիչ Սթինգի ելույթով: Համերգը կավարտվի Դուբայի ամենահիասքանչ հրավառությամբ, որը կտարածվի Atlantis The Palm -ից մինչև հարակից Atlantis The Royal:

Դուք կարող եք դիմավորել Ամանորը Rixos Premium Dubai-ում ոճային շքեղ երեկույթի ժամանակ: Հյուրերին սպասվում է տոնական գալա ընթրիք և հայտնի երգիչ Ջոն Նյումանի ելույթը: Նա կկատարի իր հայտնի հիթերը, այդ թվում՝ Love Me Again և Call Your Name: Rixos The Palm Dubai Hotel & Suites-ում հյուրերը կվայելեն նրբաճաշակ ընթրիք, դիջեյների կատարումներ և Carlton J Smith-ի և Ember Trio-ի համերգը: Հանգստավայրի Rixy Kids Club ծրագիրը նաև կապահովի ձեր փոքրիկների գիշերային ժամանցը՝ ներառելով մանկական բուֆետ, կախարդական շոու, ծաղրածուի ներկայացում և շատ ավելին:

Նոր տարին Դուբայում, ինչպես և տոնակատարությունը, խոստանում է անմոռանալի լինել։ Քաղաքը շարունակում է զարմացնել, քանի որ 2024-ի պլանները ներառում են մի քանի հյուրանոցների բացում, ներառյալ Jumeirah Marsa Al Arab-ը՝ հինգ աստղանի հյուրանոց՝ 386 սենյակներով, չորս պենտհաուսներով և 83 շքեղ ապարտամենտներով: Հյուրանոցը կունենա եռահարկ սպա, բազմաթիվ լողավազաններ, 10 ռեստորան և բար, որոնք նախագծված են աշխարհահռչակ դիզայներների կողմից:

Ciel Tower-ի մեգա նախագծի շինարարությունն ընթացքի մեջ է, և ավարտվելուն պես կդառնա աշխարհի ամենաբարձր հյուրանոցը, որը ներկայումս պատկանում է Շեյխ Զայեդ ավտոմայրուղու վրա գտնվող Գևորա հյուրանոցին: Հյուրանոցը վեր կխոյանա 365 մետր դեպի երկինք և բաղկացած կլինի 1209 շքեղ սյուիտներից և սպասարկվող կացարաններից՝ բաշխված 82 հարկերում: Հյուրերի համար հասանելի կլինեն ընթրելու բացառիկ տարբերակներ, ներառյալ Sunset Lounge-ը 74-րդ հարկում և Horizon Bar-ը 76-րդ հարկում, շքեղ սպա և առողջարանային ակումբ, որը գտնվում է 61-րդ հարկում: Այն կպսակվի 81-րդ հարկում գտնվող Ciel Observatory & Lounge-ով և 82-րդ հարկում գտնվող տանիքի նշանավոր Sky Terrace-ով, որտեղ կա անվերջ լողավազան և բար։

Ավելին, 2024 թվականին Դուբայի ջրանցքի տարածքում լողացող մզկիթի կառուցման ծրագրեր ընթացքի մեջ են։ Այս նորարարական մզկիթը բաղկացած է լինելու երեք հարկից, որոնցից մեկը ջրի տակ է լինելու: Հաստատությունը կներառի աղոթասենյակ, որը նախատեսված է միաժամանակ մինչև 75 հավատացյալների հարմարավետ տեղավորելու համար:

Գալիք տարվա միջոցառումների օրացույցը խոստանում է լինել ամենաաշխույժը երբևէ: Քաղաքը կանցկացնի գաստրոնոմիական փառատոներ, շոփինգի էքստրավագանզաներ, միջազգային սպորտային մրցույթներ՝ ներառյալ գոլֆի, թենիսի և պոլո մրցաշարեր, ինչպես նաև արվեստի ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ:

Աշխարհի ամենադինամիկ քաղաքը՝ Դուբայը, հրավիրում է բոլորին Ամանորը նշելու ընտանիքի և ընկերների հետ անզուգական ուրախության և տոնական մթնոլորտում:

Դուբայի փառատոնների և մարնածախ առևտրի կազմակերպությունը Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) գործակալությունն է, որը պատասխանատու է Դուբայի փառատոների և մանրածախ առևտրի ոլորտի զարգացման համար և աջակցում է աջակցելով Դուբայի՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային կենտրոնի կայուն դիրքի ամրապնդմանը, որն ամբողջ տարվա ընթացքում առաջարկում է ընտանեկան ժամանցի ծառայություններ, գնումների հնարավորություններ և միջոցառումների բազմազանություն:

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ:

DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

10/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.49
-0.46
Եվրո (EUR)
447.51
-2.53
Ռուբլի (RUR)
4.5057
-0.0949
Լարի (GEL)
142.09
-0.16
44880
+154
Արծաթ
507.2
+0.06