Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
18/10/2012 15:48
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ԱՊՀ անդամ–պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարը, որի նպատակն է առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցությունն ավելի դինամիկ և պահանջված դարձնելը:

Համագումարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Մոլդովայի ներկայացուցիչները:

Համագումարի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները:

«Ժամանակակից պետությունը և հասարակությունը չի կարող կառուցվել առանց արդյունավետ կրթական համակարգի: Ժամանակակից աշխարհում փոխվում է հասարակության զարգացման տրամաբանությունը: Այսօր հասարակության զարգացման հիմնական միջոցը ոչ թե ապրանքների արտադրությունն ու արդյունաբերությունն է, այլ նոր գիտելիքների արտադրությունը: Սա պահանջում է երկրների կառավարություններից, որպեսզի նրանք դրան համապատասխան փոխեն պետության կառավարման համակարգի ողջ գործընթացը»,- ասել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ժամանակակից պետության հիմնական գործառույթներն են՝ կրթությունը և գիտությունը: «Այսօր հասարակության հիմնական գործընթացը դառնում է մտագործունեությունը: Դա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որպեսզի մարդը կարողանա ինքնադրսևորվել իր տաղանդի և գիտելիքների հիման վրա»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Այս համատեքստում, վարչապետի դիտարկմամբ, առաջնային նշանակություն ունեն համալսարանները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր համալսարանների շրջանակներում ստեղծվում են ժամանակակից տեխնոլոգիական կենտրոններ, այսինքն՝ այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ստեղծագործող մարդու համար ապահովում են մտագործունեության բոլոր հնարավորությունները: 

«Մեր պարտքն է ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որպեսզի մարդն իր ողջ կյանքի ընթացքում հնարավորություն ունենա նոր մակարդակի բարձրացնել և համալրել իր գիտելիքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է նաև ԱՊՀ շրջանակում կրթության և գիտության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները և նշել, որ Հայաստանը շահագրգռված է դրանում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85