ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/10/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.96 դրամով և կազմել է 406.13 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.51 դրամով և կազմել 532.31 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 13.22 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.76 դրամով և կազմել 656.02 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 21.26 դրամով և կազմել 22,837.36 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 2.00 դրամով և կազմել 431.29 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 158.30 դրամով և կազմել 21,623.02 դրամ մեկ գրամի դիմաց: