CHINA MOBILE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 1.3% ԱՃ
Չինաստանի բջջային կապի օպերատոր China Mobile Ltd. ընկերությունը, որն աշխարհում առաջինն է բջջային բաժանորդների թվաքանակով, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու երեք ամիսներին ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 1,3%-ով և կազմել 31,1 մլրդ յուան (4,9 մլրդ ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 6,2%-ով և կազմել 142,1 մլրդ յուան: