
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 46% ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐԻ 37% ԱՃ
2012 թվականի առաջին ինն ամիսների արդյունքում Զարգացման Հայկական Բանկն ինչպես ակտիվների, այնպես էլ պարտավորությունների աճի տեմպերով առաջիններից է ՀՀ բանկային համակարգում: Ինչպես տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից` հաշվետու ամիսներին, տարվա սկզբի համեմատ, Զարգացման Հայկական Բանկի ակտիվների աճը կազմել է 37,2%, իսկ պարտավորություններինը` 45,9%: Աճ է գրանցվել նաև ժամկետային ավանդների մասով. տարեսկզբի համեմատ ժամկետային ավանդներն աճել են 3%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու ինն ամիսների ընթացքում Բանկի վարկային պորտֆելն ավելացել է 41,4%-ով:
Նշենք, որ 2011թ. առաջին ինն ամիսներին ևս Զարգացման Հայկական Բանկն ակտիվների և պարտավորությունների աճի տեմպերով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել էր առաջատար դիրքեր: