Պարզեցված մուտք իրանական նավահանգիստներ՝ հայկական բիզնեսի համար
Հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական նավահանգիստների միջոցով դեպի արաբական հարուստ երկրների շուկաներ, ինչպես նաև 1,5 միլիարդանոց Հնդկաստան։
Իրանական կողմը երեկ իր պատրաստակամությունն է հայտնել հայկական ընկերություններին իր նավահանգիստներում հասանելիություն և բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Այս հարցերի շուրջ կողմերը պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո Իրանը առաջարկներ կներկայացնի նավահանգիստների շահագործման պայմանների վերաբերյալ։
Դրանից հետո գործնական քննարկումներ կսկսվեն, թե որ նավահանգիստներից կարելի է արտոնյալ վերաբերմունք ակնկալել հայկական բեռների նկատմամբ։ Այս մասին ասելէ Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։