ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 24/10/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 405.55 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.45 դրամով և կազմել 524.50 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 12.91 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.76 դրամով և կազմել 647.91 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 225.90 դրամով և կազմել 22,309.27 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 6.38 դրամով և կազմել 413.46 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 410.28 դրամով և կազմել 20,562.08 դրամ մեկ գրամի դիմաց: