Վենեսուելայում պահանջում են վերացնել երկրի դեմ բոլոր պատժամիջոցները
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պահանջել է չեղարկել իր երկրի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։
«Այս տարի առաջին քայլն արվեց Վենեսուելայի հանցավոր շրջափակման վերացման գործընթացում»,- ասել է Ռոդրիգեսը Խորհրդարանում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«Սա բավարար չէ, պատժամիջոցները պետք է ամբողջությամբ չեղարկվեն: Սա Վենեսուելայի ժողովրդի պահանջն է և սուրբ իրավունքը՝ սոցիալական երջանկության, զարգացման և ապագայի»,- փոխնախագահը կոչ է արել «դադարեցնել արտաքին ագրեսիան Վենեսուելայի դեմ»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն մեղմացրել է Վենեսուելայի դեմ հոկտեմբերին սահմանած պատժամիջոցները նավթի և գազի, ֆինանսական և ոսկու արդյունահանման ոլորտներում, մինչդեռ Վենեսուելայում պահանջում են պատժամիջոցների ամբողջական չեղարկում:։