
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐԳԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է
Ընթացիկ տարում հայկական մրգի արտահանումը զգալի աճել է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 15.6 հազար տոննա ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր, թարմ մամուխ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն աճել է 87%-ով:
Հաշվետու ամիսներին մեր երկրից արտահանված մրգի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 13.5 մլն ԱՄՆ դոլար: Հայկական միրգն արտահանվել է հիմնականում Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, ԱՄԷ, Նիդերլանդներ:
Նշենք, որ 2011 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստանից արտահանվել էր 8.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 8341 տոննա ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր, թարմ մամուխ: