VODAFONE-Ն ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Ավստրալիայի երրորդ խոշորագույն կապի օպերատորը՝ Vodafone Hutchison Australia-ն, որը բրիտանական Vodafone Group-ի և Hutchison-ի համատեղ ընկերությունն է, մտադիր է իր աշխատակիցների 10%-ին ազատել աշխատանքից: Նման քայլն, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է ընկերության ծառայությունների նկատմամբ պահանջարկի կրճատմամբ:
Նշենք, որ ներկայումս Vodafone Hutchison Australia-ի բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 6.8 մլն մարդ:
Vodafone ընկերությունը հիմնադրվել է 1983 թվականին: Ներկայումս ընկերության ծառայություններն իր դուստր ընկերությունների միջոցով հասանելի են աշխարհի 27 երկրում: