ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը հյուրընկալել է Ճապոնիայի ֆինանսական հետախուզության կենտրոնի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ Ճապոնիայի պատվիրակությունը Երևանում է՝ Հայաստանի և Ճապոնիայի ֆինանսական հետախուզության մարմինների միջև համագործակցության շրջանակում:
Հանդիպմանը ճապոնական կողմը ներկայացրել է Ճապոնիայի ՓԼ/ԱՖ (Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման) դեմ պայքարի համակարգը, ֆինանասական հետախուզության մարմնի լիազորությունները, ինչպես նաև ծանոթացել է Հայաստանի ՓԼ/ԱՖ հակազդման համակարգին:
Կողմերի համագործակցությունը ամրապնդելու նպատակով երկու երկրների ՖՀՄ-ների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել 26 երկրների ֆինանսական հետախուզության մարմինների հետ: