
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 27%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել շուրջ 295 հազար հատ համակարգիչ և համակարգչային բլոկ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստան համակարգիչների և դրանց բլոկների ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 27%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա առաջին ինն ամիսներին մեր երկիր ներմուծված համակարգիչների (համակարգչային բլոկների) ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 28.7 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2011 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստան էր ներմուծվել 27.6 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 406 հազար հատ համակարգիչ: