Ֆինանսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ՀՀ ԲԱՆԿԵՐԸ 52%-ՈՎ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԸ
02/11/2012 17:50
Կիսվել

ՀՀ ԲԱՆԿԵՐԸ 52%-ՈՎ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԸ

Մեկ տարվա ընթացքում հայաստանյան բանկերը շուրջ 52%-ով ավելացրել են միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերը:  Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ ՀՀ բանկերի կողմից միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 264.1 մլրդ դրամ:  ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝  հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ բանկերի ընդհանուր վարկային ներդրումներում միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցների տեսակարար կշիռը կազմել է 17.7%: 

Ըստ ներկայացված տվյալների՝ միջազգային վարկային ծրագրերով տրամադրված  վարկերը Երևանում ավելացել են 54.6%-ով և հաշվետու տարվա վերջին կազմել 147.5 մլրդ դրամ, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում՝ 49.6%-ով և ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ կազմել 116.6 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ տարում ՀՀ բոլոր մարզերում գրանցվել է միջազգային վարկային  ծրագրերով տրամադրված վարկերի աճ: Չնայած դրան, Երևանի մասնաբաժինը միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցներում շարունակում է մնալ բավականին բարձր՝ 55.8%:

Նշենք նաև, որ մարզերին տրամադրված ընդհանուր վարկերում միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցների տեսակարար կշիռը կազմել է 21.3%:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98