Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Yandex-ը ԵՊՀ բարձր կուրսերի ուսանողների համար գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթաց է անցկացրել 
26/12/2023 16:30
Կիսվել

Yandex-ը ԵՊՀ բարձր կուրսերի ուսանողների համար գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթաց է անցկացրել 

Դեկտեմբերի 18-23-ը Երևանի պետական համալսարանում անցկացվեց գեներատիվ մոդելավորման վերաբերյալ Yandex-ի անվճար ինտենսիվ դասընթացը: Դասընթացները վարում էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի դասախոս, Yandex-ում պատկերների վերլուծության ենթախմբի ղեկավար Ռոման Իսաչենկոն:

Գեներատիվ մոդելավորումն ու հատկապես պատկերների գեներացումը գնալով ավելի կարևոր են դառնում ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումներում: Ինտենսիվ դասընթացների նպատակն էր ուսանողներին փոխանցել գեներատիվ մոդելների տեսության խորացված գիտելիքներ և դրանց կիրառման գործնական հմտություններ:

«Մեզ համար կարևոր էր ուսանողներին ընկղմել գեներատիվ մոդելավորման տեսության և պրակտիկայի մեջ։  Մենք «քանդեցինք-հավաքեցինք» գործնականում կիրառվող հիմնական բլոկները, որպեսզի ուսանողներն առավել ամբողջական պատկերացում կազմեն այս հեռանկարային ոլորտի մասին»,-նշում է Ռոման Իսաչենկոն։

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Yandex-ի նոր պրոդուկտների գծով տնօրեն և Հայաստանում Yandex-ի գրասենյակի ղեկավար Դմիտրի Ստեփանովն ընդգծել է կրթության կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում․ «Yandex-ի թիմն ակտիվորեն ռեսուրսներ է ներդնում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործում։ Մենք համարում ենք, որ կրթությունը տնտեսության առանցքային բաղադրիչն է՝ հիմնված գիտության և նորարարության վրա։ ԵՊՀ-ի հետ գործընկերությունը և նման ինտենսիվ դասընթացների անցկացումը թույլ են տալիս ընդլայնել ուսանողների կրթական հնարավորությունների սահմանները, ինչը նպաստում է ապագայի համար որակյալ կադրերի պատրաստմանը»։

Ինտենսիվ դասընթացն անցկացվում էր երեկոյան ժամերին, յուրաքանչյուր դասը բաղկացած էր երկժամյա դասախոսությունից և մեկժամյա սեմինարից։  Դասընթացներին կարող էին մասնակցել Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության  մագիստրոսական ծրագրի ուսանողները:

Դասերին կարելի էր մասնակցել ըստ ցանկության։ Քանի որ դասընթացը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում, Yandex-ն  ու ԵՊՀ-ն դիտարկում են գործընկերությունն ընդլայնելու, մասնավորապես ՝ դասընթացը հիմնական ուսումնական ծրագրում ներառելու հնարավորությունը:

ԵՊՀ Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության մագիստրատուրայի ղեկավարներ Միքայել Պողոսյան և Կարեն Քեռյան. «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Yandex-ին և ընկերության դասընթացավարին այս հետաքրքիր ինտենսիվ դասընթացը կազմակերպելու համար: Մենք շատ բարձր ենք գնահատում համագործակցությունը ոլորտի ինդուստրիայի հետ, և սա ևս մեկ քայլ է գործնական գիտելիքները մեր ուսանողներին փոխանցելու ուղղությամբ»:

Yandex-ն ավելի քան 15 տարի իրականացնում է ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին, անկախ փորձից ու տարիքից, որակյալ ՏՏ կրթություն ստանալ տարբեր ոլորտներում։ Հայաստանում ընկերության առաջին կրթական նախագիծը՝ Yandex-ի՝ Վանաձորում և Գյումրիում գործող ծրագրավորման դպրոցը, սկսել է աշխատանքը 2017 թ.՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ: Դպրոցում  ավագ դպրոցի աշակերտները սովորում են Python ծրագրավորման լեզուն, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման (OOP) և տվյալների վերլուծության հիմունքները: 2023 թ. առաջին կիսամյակի տվյալով՝ Հայաստանում ծրագրավորման դպրոցն ավարտել է ավելի քան 350 աշակերտ։ 

Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցն անվճար կրթական ծրագիր է նրանց համար, ովքեր ցանկանում են data science-ի առաջատար մասնագետ կամ մեծածավալ տվյալների պահպանման և մշակման համակարգերի ճարտարապետ դառնալ: Դպրոցում դասավանդում են չորս ուղղությամբ՝ data science, մեքենայական ուսուցման զարգացում, մեծածավալ տվյալների ենթակառուցվածքներ ու տվյալների վերլուծություն, ինչպես նաև արհեստական բանականություն կիրառական գիտություններում:  ՏՎԴ ուսանողներն ու շրջանավարտները հիմնարար գիտական մշակումներ են իրականացնում տվյալների վերլուծության ոլորտում: Նախագիծը գործում է 2007 թվականից։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2