Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԿԱՅԱՑԵԼ Է ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ 4-ՐԴ «ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊՆԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
05/11/2012 11:41
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ 4-ՐԴ «ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊՆԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Արդեն չորրոդ անգամ Ծաղկաձորում կայացել է Հայաստանի դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» հանդիպումը, որի շրջանակներում դեղագործության ոլորտի ներկայացուցիչները ՀՀ կառավարության և պետական ոլորտի պաշտոնյաների հետ քննարկել են ոլորտի գերակա խնդիրները և զարգացման առաջնահերթությունները։ 

Ինչպես նշվել է հանդիպման ժամանակ՝ ոլորտի գերակա խնդիրը շարունակում է մնալ տեղական ընկերությունների արտադրությունը պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) պահանջներին համապատասխանեցնելու հարցը: Այս կապակցությամբ, քննարկում են ընթացել դեղագործության ոլոոտի բարեփոխումների վերաբերյալ:  Ներկայացվել է դեղագործության ռազմավարության գործողությունների ծրագրի և պատշաճ արտադրական գործունեության կանոնների ներդրման առաջընթացը, ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակի («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից ցուցաբերվող աջակցությունը դեղարտադրող ընկերություններին:  

Կոչ է արվել տեղական արտադրողներին ձեռնարկել համապատասխան միջոցներ 2013թ. իրենց արտադրությունում ներդնել պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) և պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ)  միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ, որը հնարավորություն կտա բարձրացնել հայկական արտադրության դեղերի մրցունակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաններում:  Մասնակիցները քննարկել են նաև այդ ուղղությամբ ընկերությունների կողմից նախատեսվող միջոցառումները և դրանց իրականացման առաջարկվող ժամանակացույցը:  Քննարկման առարկա է դարձել ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը, որը վերջնական տեսքով կներկայացվի ՀՀ կառավարությանը մինչև ս.թ. նոյեմբերի վերջ:  

Հանդիպմանը քննարկվել են նաև ՓՄՁ ներդրումներին, կարգավորիչ գիլյոտին ծրագրին և պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների կողմից դեղերի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, ներկայացվել է Մարքեթինգի էթիկայի կանոնագիրքը։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91