
SANDY-Ն ՆՅՈՒ-ՅՈՐՔԻՆ ՀԱՍՑՐԵԼ Է 18 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Ըստ նախնական գնահատականների՝ Նյու-Յորք քաղաքին Sandy փոթորիկը հասցրել է 15-18 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս:
Հիշեցնենք, որ Sandy-ի պատճառով ժամանակավորապես փակվել էին քաղաքի խանութները, դադարեցվել էին Նյու-Յորքի NYMEX առևտրային բորսայի և NYSE ֆոնդային բորսայի աշխատանքները, Նյու-Յորքում սկսվել էր վառելիքի ճգնաժամ:
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Sandy-ից կարելի է քաղել դրական տնտեսական արդյունք. քաղաքում շինարարությունը նոր թափ կստանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր: