ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 05/11/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 5-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել 0.61 դրամով և կազմել 406.57 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.50 դրամով և կազմել 520.17 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 12.85 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.97 դրամով և կազմել 649.50 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 22.08 դրամով և կազմել 22,434.01 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 6.06 դրամով և կազմել 426.92 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 118.36 դրամով և կազմել 20,587.66 դրամ մեկ գրամի դիմաց: