Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«Գալաքսի» ընկերությունների խմբի Սուրբ Ծննդյան նվերը. վերականգնվել է Խրիմյան Հայրիկի կողմից արձանագրված երգը
06/01/2024 21:51
Կիսվել

«Գալաքսի» ընկերությունների խմբի Սուրբ Ծննդյան նվերը. վերականգնվել է Խրիմյան Հայրիկի կողմից արձանագրված երգը

«Բարի լուսո աստղ էրևաց, աղոթարան դռներն ի բաց»…  այս տողերով է սկսում 1885թ.-ին Կաթողիկոս Ամենայն Հայոց Խրիմյան Հայրիկի կողմից արձանագրված ժողովրդական բանահյուսության այս բացառիկ կտորը, որը հայ մարդու հավատքի ու աշխատասիրության մասին է: 1970-ականներին ազգագրագետ, վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանը ձայնագրում է այն արխիվի համար ու սովետական միության երկաթե վարագույրից այն կողմ հայերն առաջին անգամ լսում են այս երգը` հուզիչ, պարզ ու մաքրամաքուր: Սիմվոլիկ նշանակության այս ստեղծագործությունը ինքնության ու հավատքի պայքարի այս դժվարին ժամանակներում միավորել է ստեղծարար մասնագետների, արտիստների, երաժշտագետների, որոնք երեք ամիս շարունակ աշխատել են` կյանքի կոչելու «Գալաքսի» հիմնադիրների պարզ ու շիտակ գաղափարը` ամրապնդել ու վերագտնել Սուրբ Ծննդյան տոնի կենսական խորհուրդը ամեն հայ ընտանիքի համար:

«Մենք հավատում ենք հայ մարդու աշխատանքի ու աշխատասիրության ուժին: Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդը միավորված լինի, հավատա ու ապավինի սեփական ուժերին: Այս ստեղծագործությունը կարևոր հաղորդագրություն ունի: Այն նկարագրում է մեր հավաքական կենսակերպը` աշխատել ու ստեղծել  հավատով, աղոթքով ու բարությամբ: Մենք շատ կուզեինք, որ այս երգի հաղորդագրությունն ու բառերը հնչեն բոլոր հայ ընտանիքներում Սուրբ Ծննդին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Երգի ու վերջինիս պատմության ընտրության համար հաղորդակցության պրոֆեսիոնալ խումբ է աշխատել: Որպես ստեղծարար խնդիր սահմանվել է պահանջը` գտնել ու վերհանել ժողովրդի սրտից բխող որևէ պարզ երգ, որը կլինի դրական, կպատմի հայ մարդու կենսակերպը սեփական դիրքերից: Նախագծի ստեղծագործական պրոցեսը ղեկավարել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերությունը, իսկ երգի գեղարվեստական մշակումը կատարել է հայտնի «Կաթիլ» բենդը:

«Իր տեսակի մեջ սա առաջին ու բացառիկ նախագիծն է Հայաստանում, որը էթնիկ ժողովրդական երգին ակադեմիական հնչողություն ու երաժշտական ձևավորում է տալիս: Ընտրանքում մենք ունեցել ենք շատ ավելի մեղեդային երգեր, բայց ընտրությունը կանգ առավ հայրապետի ստեղծագործության վրա: Մենք շատ կցանկանանք, որ այն սիրվի ու մարդիկ սեփական տարբերակներն առաջարկեն այս երգի»,-ասել է «Կաթիլ» բենդի համահիմնադիր Գրիգոր Դավթյանը:

Երգի կատարմանը մասնակցել են Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի սաները, խմբավար՝ Գրիգոր Հարությունյանի ղեկավարմամբ: Երեխաներին ձայնակցել է «Կաթիլ» բենդի վոկալիստ Սևադա Համբարչյանը, գործիքավորումը ղեկավարել է Գրիգոր Քարտաշյանը: Երաժշտությունը ձայնագրվել է` տրամադրվելու հանրությանը բաց լիցենզիայով, որպեսզի ցանկացած հայ այն կարողանա օգտագործել ու դարձնել սեփականը: Տեսաշարի համար ընտրվել են ձյունասպիտակ հայոց լեռները, որպեսզի կադրերը զերծ լինեն ցանկացած ավելորդ պատկերից և ամբողջ ուշադրությունը լինի երգի կախարդական տողերին: Ստեղծագործական խումբը նախագծի վերաբերյալ նոր զարգացումներ է խոստանում, իսկ առայժմ հորդորում հնչեցնել «Բարի լուսո»-ն բոլոր հայ ընտանիքներում` հանուն հավատի ու միասնության:

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի բացառիկ ընկերություններից է, որը տարեկան սոցիալական պատասխանատվության ծրագրերում մշտապես ներառում է կրթական, մշակութային, պատմական ժառանգության և հայալեզու մրցունակ բովանդակության ստեղծման նախագծերը: 1999-ի ի վեր ընկերության ծրագրերը ներառում են մոտ հարյուր տարբեր համագործակցություններ, հրատարակչական նյութեր ու գրքեր: Ընկերությունների խմբի հիմնադիրներն են Գուրգեն Խաչատրյանը, Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանը: Խմբի կազմում են հանդես գալիս ինչպես «Յուքոմ» հեռահաղորդակցության օպերատորն ու «Երևան Մոլ» առևտրաժամանցային համալիրը, այնպես էլ «ՓՈԼ» ֆրանսիական սրճարանն ու «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի` ի թիվս 15 բրենդների:  

«Կաթիլ»-ը հայկական ինդիֆոլկ  խումբ է, որը հմնադրվել է 2017 թվականին: Այն հայտնի է իր բազմաթիվ էթնիկ երգերի ժամանակակից կատարումներով: Խմբի 5 հոգանոց կազմը մենահամերգ է ունեցել Հանրային Ռադիոյի ստուդիայում, ՀՀ օպերային նվագախմբի հետ համատեղ մասնակցել Անկախության տոնի համերգին Զվարթնոց տաճարում ի թիվս այլ նշանակալի ներկայացումների: 2020 թվականին թողարկել է իր առաջին «Ակներ» ձայնասկավառակը:

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ»-ը եվրոպական ցանցի անդամ, որակավորված հաղորդակցական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում հեղինակության կառավարման, հանրային կապերի, բրենդինգային և մարկետինգային հաղորդակցության, տվյալների վերլուծության և հարակից ոլորտներում: Այն բազմաթիվ ստեղծարար նախագծեր է իրականացրել Հայաստանում` նոր լուծումներ ու նոր մտածողություն առաջարկելով շուկային:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91