Տաթևիկ Վարդանյան. Երկրների տնտեսական ձախողման պատճառները
ՀՊՏՀ «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարում տնտեսագիտության թեկանծու Տաթևիկ Վարդանյանն անդրադարձել է երկրների տնտեսական ձախողման պատճառներին:
Երկրների տնտեսական հաջողությունը կամ ձախողումը բազմագործոն երևույթ է՝ պայմանավորված մի շարք իրադարձություններով ու շարժառիթներով։ Համաշխարհային պատմության տարբեր շրջափուլերում մի շարք երկրներում արձանագրվել են տնտեսական հետընթացի, լճացման ու նույնիսկ փլուզման դեպքեր:
Ֆինանսատնտեսական ճգնաժամերը, որպես տընտեսական պարբերաշրջանի անբաժանելի փուլեր, առաջացնում են «ավերածություններ» ինչպես առանձին երկրներում, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում՝ ի հայտ բերելով սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ։
Այս համատեքստում առանցքային նշանակություն են ստանում երկրների տնտեսական ձախողման պատճառների տեսական հիմքի վերհանումը, առարկայական օրինակների քննարկումը և, որ ամենակարևորն է, Հայաստանի տնտեսության ձախողման ակունքների վերլուծությունը։ Այս ամենի ուսումասիրությունը կարող է ուսանելի լինել՝ տնտեսական ցնցումների կանխարգելման ու ռիսկերի նվազեցման տեսանկյունից։
«Երկրների տնտեսական ձախողման պատճառները» հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: