Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Սաուդյան Արաբիան կիջեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների գնորդների համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության փոխանցմամբ՝ Saudi Aramco-ն կիջեցնի գինը մեկ բարելի դիմաց 1.5-2 դոլարով։ Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, և նավթավերամշակող գործարաններն օգտագործում են այդ ժամանակահատվածը՝ սպասարկման նպատակով որոշ գործարաններ փակելու համար:
Bloomberg-ը նաև նշել է, որ նավթի համաշխարհային գները 2023 թվականին նվազել են 2020 թվականից ի վեր առաջին անգամ։ Գնային շուկան առայժմ անտեսում է հակամարտությունը Գազայի հատվածում և իրադրությունը Կարմիր ծովում: